«Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա… ձեր թերթին ո՞վ ա ֆինանսավորել, կարո՞ղ ա հերդ ա տվել». Սուքիասյանը ափերից դուրս եկավ
0
Բա դուք ո՞ւմ եք թալանչի ասում, գնացեք մի հատ տեսեք՝ ձեզանից լավ թալանչի կա՞ ձեր շրջապատից: Բա դուք որ թալանչի չլինեիք, էսօր էս երկիրը էս վիճակի՞ կլիներ: Դուք ձեր ամբողջ ցեղով, ձեր բարեկամներով, ձեր շրջապատով, ձեր մամուլով որ հավաքվեք, եթե իմ 10% գիտելիքները բիզնեսի, տնտեսության կիմանաք, ես ինձ չգիտեմ ինչ կանեմ: Հիմա դուք ուզում եք, որ դուք լա՞վ ապրեք, չե՛ք կարա, ե՛ս պետք ա լավ ապրեմ, որովհետեւ էդքան բան գիտեմ: