«Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն պարունակող հայցերով դատական տեղեկատվական համակարգում տեղեկությունների վաղաժամ հրապարակումը վնասում է հայցվորի իրավունքի պաշտպանության այդ գործիքի արդյունավետությանը»
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են՝ «5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2.Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող