«Տպավորված եմ Տավուշի բնությամբ». դեսպան Դըկոտինյին և Նարեկ Ղուշչյանը անդրադարձել են համագործակցության շրջանակները ընդլայնելուն
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Ողջունելով հյուրերին՝ Նարեկ Ղուշյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։ Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար,