«Երաժշտությունն իսկապես միավորում է»
Հիրավի հիշելու օր անցկացրինք Իջևանում: Երբ մեկ բեմում ելույթ են ունենում երաժիշտներ Մարոկկոյից, Տավուշի թեմի սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանը, Իջևանի երիտասարդությունը, սեպտեմբերից Հայաստանի տարբեր վայրերում ապաստան գտած դեռահասները, Նեքսուս արվեստի կենտրոնն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հասկանում ես, որ երաժշտությունն իսկապես միավորում է: «Այս հանդիպումների ընթացքում մենք անմիջականորեն ականատես ենք լինում երաժշտության և արվեստի փոխակերպող այդ ուժին: