Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, Արցախի էթնիկ զտումը, բռնազավթումը. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախմբի հայտարարությունը
Հայ դատի Միջին Արևելքի հանձնախմբի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա անպատժելիության և անհատույց մնալու փաստը շարունակում է իր բացասական անդրադարձն ունենալ համայն մարդկության վրա։ Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ