Ծաղկազարդ պատշգամբներով շենք՝ զբոսաշրջային Գյումրիում
Գյումրու քաղաքային իշխանությունները շենքերից մեկի պատշգամբները զարդարել են ծաղիկներով՝ գարնանային շունչ, գույներ ու տրամադրություն հաղորդելով զբոսաշրջային քաղաքին։ Գարեգին Նժդեհ հրապարակում գտնվող 4 բ հասցեի շենքը բնականաբար պատահական ընտրված չէ, այն Գյումրու մուտքից հեռու չէ, հյուրերը Գյումրի այցելելու համար պարտադիր անցնելու են հենց այդ շենքի մոտով, քաղաքային իշխանությունը դիազայներական նման լուծմամբ փորձել է գրավիչ դարձնել քաղաքը։