Խաչիկ Մանուկյան. «Ես ուզում եմ, որ մեր ոգեղենությանը տեր կանգնենք, վերջապես հասկանանք այս հողի գինը եւ հայ լինելու մեր առաքելությունը ընկալենք»
0
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը` 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը, Տավուշի Կիրանց-Ոսկեպար փակված ավտոճանապարհի Աճարկուտի խաչմերուկում Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Երբ եկա այս հայկական տարածքները եւ ասացի, որ սա հանձնել չէ, սա Հայաստանի մարմնից պոկել է, մեկը հետաքրքիր հումոր արեց։ Ասաց, երբ սուպերմարկետներում մեծ գնումներ ես անում, նվերներ են տալիս։ Արցախը առան, սա էլ նվեր է