Ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը․ 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առիթով Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է Հայաստանում,