«Միայն մեզ թույլ չէին տալիս, բոլորը հանգիստ ելք ու մուտք էին անում, մեզ թույլ չէին տալիս». Սուրեն Պետրոսյանը՝ Կիրանցում կատարվածի մասին
0
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը այսօր առավոտյան մշակույթի գործիչների հետ մեկնել էր Կիրանց, երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ի՞նչ էր կատարվում այնտեղ եւ ինչո՞ւ մշակույթի գործիչներին թույլ չտվեցին մուտք գործել գյուղ: «Մեզնից 1-2 ժամ առաջ ճանապարհը փակել էին՝ մի քանի շերտով: Որեւիցե հիմնավոր պատճառ, օրինական որեւէ կոմպոնենտ չի եղել: