Мы в Telegram
Добавить новость
103news.com
Medialab
Апрель
2024

Հայաստանը շոշափելիորեն պատրաստակամություն է հայտնում բավարարելու այն պահանջները, որ ունի Ադրբեջանը. Հակոբ Բադալյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը – Պարո՛ն Բադալյան, ապրիլի 5-ին կայանալիք բրյուսելյան այցով պայմանավորված Ադրբեջանն ու Ռուսաստանն անհանգստացա՞ծ են, ինչպես հնչում են որոշ կարծիքներ։  – Ես կարծում եմ, որ Ադրբեջանն անհանգստացած չէ, Մոսկվայի առումով խնդիրն ավելի լայն է, բազմիցս առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, Մոսկվան ինքը կովկասյան ու, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարցում […]

The post Հայաստանը շոշափելիորեն պատրաստակամություն է հայտնում բավարարելու այն պահանջները, որ ունի Ադրբեջանը. Հակոբ Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ապրիլի 5-ին կայանալիք բրյուսելյան այցով պայմանավորված Ադրբեջանն ու Ռուսաստանն անհանգստացա՞ծ են, ինչպես հնչում են որոշ կարծիքներ։ 

– Ես կարծում եմ, որ Ադրբեջանն անհանգստացած չէ, Մոսկվայի առումով խնդիրն ավելի լայն է, բազմիցս առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, Մոսկվան ինքը կովկասյան ու, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարցում որդեգրել է, այսպես ասած, տակտիկական նահանջի քաղաքականություն, ելնելով այն հանգամանքից, որ ավելի մեծ ու ակտիվ քաղաքականությունը ենթադրելու է ավելի մեծ պատասխանատվություն։ 

Մոսկվան, չունենալով դա իրացնելու հնարավորություն, այժմ պարզապես փորձում է լուծել գործընթացները պարզապես վերահսկողությունից դուրս չթողնելու, անկառավարելիության չմատնելու խնդիր, այսինքն, ըստ էության, նվազագույն խնդիր։ Այդ տեսանկյունից նույն խնդիրն ունի նաև ապրիլի 5-ի հանդիպման առնչությամբ, թեև, կարծում եմ, հանդիպման բովանդակությունն ինքնին՝ ի տարբերություն ցուցանակային ամպերաժի հնչեղությամբ, ապրիլի 5-ի հանդիպումն առանձնապես մեծ սպառնալիքներ Ռուսաստանի համար հազիվ թե պարունակի։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, կրկնեմ, Ադրբեջանը չունի որևէ մտահոգության հիմք, ու դրա վկայությունը նաև այն է, որ Ադրբեջանն այդ հանդիպումն անկողմնակալ չի դիտարկում, ու այդ հայտարարությանը Վաշինգտոնից ու ԵՄ-ից անմիջապես հետևեցին, ըստ էության, արդարացում պարունակող հայտարարություններ։ 

Այնտեղ առավելագույնը քննարկվելու են տնտեսական, մարդասիրական հարցերը, ու դեռ շատ մեծ հարց է՝ արդյոք այդ օրակարգում չկա՞ Ադրբեջանի համար շահեկան որևէ բան, որովհետև, եթե, դիցուք, մարդասիրական առումով մեծ հատկացումներ ցուցաբերվեն Երևանին՝ Արցախից բռնի տեղահանված մարդկանց խնդիրները լուծելու նպատակով, ապա դա, կարծում եմ, կնպաստի ընդհանրապես այդ հարցը փակելու մթնոլորտի ձևավորմանը, իսկ այդպիսի միտում կա, ու տնտեսական այդ օժանդակությունները, անշուշտ, պայմանավորված են այդ միտումներով։ 

– Այսինքն՝ խոսակցությունները, որ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, պատրաստ է այնպես անել, որ բռնի տեղահանված արցախցիները Արցախ վերադառնալու հնարավորություն ունենան, այնքա՞ն էլ իրականությանը չեն համապատասխանում։ 

– Ես կարծում եմ, եթե պատրաստ լինեին արցախցիների Արցախ վերադարձին, ապա մենք գոնե առարկայորեն կտեսնեինք Արցախից բռնի տեղահանման գործընթացին լուրջ դիմադրություն, Ադրբեջանին խանգարելու, նրան դատապարտելու լուրջ գործողություններ ու քայլեր։ Եվ հակառակը, ես կարծում եմ, եթե լայն քաղաքական իմաստով դիտարկենք, ապա շատ պարզ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, որոշակիորեն բխում էր Արևմուտքի շահից, որում առանցքային է Արցախում ռուս խաղաղապահների գոյությունն իմաստազրկելու խնդիրը։ 

Ռուսներն այսօր այնպիսի վիճակում են, որ իրենք բացարձակապես անկարող էին դիմադրել այդպիսի գործընթացներին ու ստիպված էին լինելու հերթական անգամ գնալ իրենց հաշվին հերթական պայմանավորվածությունների Ադրբեջանի հետ, և մենք դա տեսանք: Դա արտահայտվեց նրանով, որ ռուսներն էլ իրենց հերթին չխանգարեցին Ադրբեջանին, որպեսզի նրա հետ կոնֆլիկտային իրավիճակում չհայտնվեն, որովհետև հարց էր առաջանալու. եթե ռուսները դիմադրեին, ի՞նչ էին անելու, եթե Ադրբեջանը համառեր, իսկ Ադրբեջանը համառելու ռեսուրս ունի, առնվազն Թուրքիայի աջակցությունը հաշվի առնելով, ու նաև այն հաղորդագրությունները, որ մենք լսեցինք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում։ 

– Պարո՛ն Բադալյան, ձեր դիտարկումն եմ խնդրում բրյուսելյան հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետևյալ հայտարարության մասով. «Պետք է հիշել, որ այդ հանդիպումներն անցկացվում են ԱՄՆ-ում հերթական ընտրական շրջանում։ Բայդենի և լիբերալ դեմոկրատների ղեկավարությամբ Սպիտակ տան միջազգային քաղաքականության լիակատար ձախողման ֆոնին գոնե ինչ-որ արդյունքներ են պետք։ Որտե՞ղ են այդ արդյունքները։ Գուցե Մերձավոր Արևելքո՞ւմ»։

– Ըստ ամենայնի նկատի ունի այն, որ ԱՄՆ-ն փորձում է նոր իրավիճակ ստեղծել Կովկասում ու դա ներկայացնել որպես արտաքին քաղաքական ձեռքբերում, որովհետև, խոշոր հաշվով, Բայդենի վարչակազմն իսկապես ունի այդ խնդիրն այսօր։ 

Գործնականում բոլոր ուղղություններով խնդիրներ են, այսօր լրջագույն խնդիրներ կան մերձավորարևելյան ուղղությամբ, ու մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմը, գոնե առերևույթ, հակասության մեջ է Իսրայելի քաղաքականության հետ։ Այս տեսանկյունից, իսկապես, Բայդենի վարչակազմը արտաքին քաղաքական առումով բավական խնդրահարույց իրողությունների առաջ է։ 

Ուկրաինայում տեսնում ենք իրադրություն, որում այսօր չկան որպես հաջողություն ներկայացնելու ներքաղաքական կապիտալացման հնարավորություններ: Որպես հաջողություն է ներկայացվում այն, որ ռուսները Կիևը չեն գրավել։ Բայց ակնհայտ է, որ այսօր տեղում առավելությունը Ռուսաստանինն է։ Այսինքն՝ այդ խնդիրն իսկապես կա, ու Կովկասում որոշակի նոր իրավիճակ ձևավորելը կարող է պայմանավորված լինել նաև այդ ձգտումով, բայց, կրկնեմ, որ խաղասեղանին շատ ավելի լուրջ հարցեր են, քան ԱՄՆ-ի նախընտրական պայքարը։ 

Գլխավոր խնդիրն իհարկե Իրանին ու Ռուսաստանին Կովկասում խնդիրների առաջ կանգնեցնելն է: Այս տեսանկյունից պատահական չէ այն, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը հարվածի ենթարկվեց Իսրայելի կողմից, ու սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կովկաս է ժամանում Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնացի տեղակալը ու բանակցություն վարում Իրանի ապակայունացնող գործողություններից ծագող խնդիրները լուծելու թեմայով։ 

Տեսնում ենք նաև, որ այդ ֆոնին Ադրբեջանն ակտիվացնում է սադրիչ հայտարարությունները, ու նույնիսկ կրակոցներ եղան Հայաստանի սահմանին։ Թվում է, թե սա ապրիլի 5-ով պայմանավորված հանգամանք է, բայց երբ նայում ենք այս իրադարձությունների շղթան, տեսնում ենք, որ Ադրբեջանի այս գործողությունները պայմանավորված են հենց Իրանի դեմ սեղմվող օղակով, իսկ մենք գիտենք, թե ինչքան զգայուն է Կովկասը ապակայունացման ռիսկերի հանդեպ։

– Ապրիլի 5-ի հանդիպման քննարկման առարկա լինելո՞ւ է Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ըստ ձեզ։ Ի՞նչ հանգուցալուծում կստանա այս հարցը, եթե նկատի ունենանք իշխանության դիրքորոշումը։

– Չեմ կարող ասել՝ ուղիղ իմաստով կքննարկվի, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ Հայաստանին հատկացնելիք տնտեսական աջակցության ծավալը, բնույթը կախված են լինելու նրանից, թե ինչպիսի առաջընթաց է ունենալու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումը, ու այդ համատեքստում որքանո՛վ է Հայաստանը պատրաստ լինելու հնարավորինս ցածր նշաձող ապահովել այդ հարցերում, որովհետև կա հետևյալ խնդիրը. խաղաղությունը կձևավորվի այն պարագայում, երբ կա՛մ Ադրբեջանը կհրաժարվի իր առավելապաշտությունից, կա՛մ Հայաստանը կբավարարի այդ առավելապաշտությունը։ 

Հիմա մենք հրապարակային մակարդակում տեսնում ենք, որ Հայաստանը շոշափելիորեն պատրաստակամություն է հայտնում բավարարել այն պահանջները, որ ունի Ադրբեջանը։ Եթե Հայաստանը տեսներ արևմտյան գործընկերներից ուժեղ աջակցության հնարավորություն, ապա դժվար Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գնար այն հռետորաբանությանը, որով այսօր լեգիտիմացնում է Ադրբեջանի պահանջները։ 

Արևմուտքը հիմա կա՛մ պետք է Հայաստանին համոզի գնալ այդ քաղաքականությանը, կա՛մ պետք է Ադրբեջանին պարտադրի հրաժարվել իր առավելապաշտությունից, բայց մենք չենք տեսնում, որ Ադրբեջանի հանդեպ կա այդ պարտադրանքը՝ ընդհակառակը։ Այս պայմաններում մենք տեսնում ենք, որ Հայաստանին խոստանում են տնտեսական բավական շոշափելի պրեֆերենցիաներ, բայց դրանք կապված են լինելու խաղաղության գործընթացի առաջ գնալու հետ։ Ադրբեջանն էլ այս ամենը շատ լավ հասկանալով բարձրացնում է իր գինը թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի առաջ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հայաստանը շոշափելիորեն պատրաստակամություն է հայտնում բավարարելու այն պահանջները, որ ունի Ադրբեջանը. Հակոբ Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин: трасса из Солнцева до Варшавского шоссе откроется в 2026 году





Москва

Сотрудники Росгвардии задержали устроившего стрельбу с балкона мужчину в Подмосковье 


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Трасса Солнцево — Бутово — Варшавское шоссе будет готова в 2026 году



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Михаил Кутушов

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

При поддержке MR Group прошел полумарафон «ЗаБег.РФ»

ТАСС: Паралимпийский комитет России провел урок и мастер-классы для участников СВО

Бойцовская лига «Наше Дело» представит спортивную зону на Дне России


Ролан Гаррос

Теннисист Рублев вышел во второй круг Открытого чемпионата Франции



Новости Крыма на Sevpoisk.ru


#123ru.net

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о цифровизации бизнеса



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России