Мы в Telegram
Добавить новость
103news.com
Medialab
Апрель
2024

Ադրբեջանի նպատակը հստակ է՝ իրավիճակը տանել լարվածության, ես չեմ տեսել ավելի հստակ նպատակադրված հակառակորդ. Տաթևիկ Հայրապետյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  – Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմն այս սահմանային կրակոցներով ինչի՞ է ձգտում հասնել։ – Ադրբեջանի նպատակը հստակ է՝ իրավիճակը տանել լարվածության, այդ մասին խոսում են շատ պարզ տեքստով՝ հատկապես վերջին տասը օրվա կտրվածքով։ Եթե ուշադրություն դարձնեք՝ կնկատեք, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը, բնակավայրերը: Եթե ուշադրություն […]

The post Ադրբեջանի նպատակը հստակ է՝ իրավիճակը տանել լարվածության, ես չեմ տեսել ավելի հստակ նպատակադրված հակառակորդ. Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմն այս սահմանային կրակոցներով ինչի՞ է ձգտում հասնել։

– Ադրբեջանի նպատակը հստակ է՝ իրավիճակը տանել լարվածության, այդ մասին խոսում են շատ պարզ տեքստով՝ հատկապես վերջին տասը օրվա կտրվածքով։ Եթե ուշադրություն դարձնեք՝ կնկատեք, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը, բնակավայրերը: Եթե ուշադրություն դարձնեք, որ դրան զուգահեռ այնտեղ անցկացվում են վարժանքներ, որոնց կադրային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրենք նպատակ ունեն քաղաքացիական բնակավայրերում գործողությունների գնալու, ավելի քան բացահայտ է դարձնում Ադրբեջանի նպատակը՝ փորձել ինչ-որ լոկալ գործողություններով ահաբեկել քաղաքացիական բնակչությանը, որպեսզի նրանք լքեն բնակավայրերը։ 

Սրա մասին խոսել է նաև իրենց պատգամավորներից մեկը, ասելով, որ իրենց պետք չէ լայնածավալ գործողությունների գնալ, կարելի է նման լոկալ օպերացիաներով այդ հարցը լուծել, ու իրենք հստակորեն այդ ուղղությամբ են աշխատում։ Այս ամենը պետք է հստակորեն ներկայացվի միջազգային գործընկերներին՝ վտանգավոր զարգացումները կանխելու համար, փոխարենը Հայաստանի իշխանությունները որոշել են մաքրել Ալիևին ու ներկայացնել նրան՝ որպես տարածաշրջանի խաղաղության մարտիկ։

– Իսկ հայկական կողմն ինչո՞ւ է արտգործնախարարության մակարդակով ադրբեջանական կրակոցները որակում «անկանոն, ոչ նպատակային»։

– Որովհետև իրենք աշխատում են ոչ թե պետական շահի, այլ՝ սեփական իշխանությունը պահպանելու համար, եթե իրենք շատ ազնվորեն ցույց տան, թե Ադրբեջանն ինչ գործողություններ է նախապատրաստում, դրան պետք է հաջորդի իրենց հրաժարականը, որովհետև իրենց ամբողջ քաղաքականությունն է հանգեցրել այս փուլին, որ Ադրբեջանը նման գործողությունների է գնում։ Միակողմանի զիջումների, ադրբեջանական ագրեսիաները արդարացնելու, անբովանդակ օրակարգերի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը օրը 24 ժամ ճանաչելով՝ իրենք ստացել են ահաբեկչական մի քաղաքականություն, որի զոհը դարձավ Արցախի հայ բնակչությունը, ու հիմա թիրախում Հայաստանի հայ բնակչությունն է։ 

Այս իրավիճակում, քանի որ իրենք չեն կարող ոչինչ անել ու չունեն այլ գործիքակազմ, պետք է հրաժարական տան, իսկ որպեսզի իշխանությունից չզրկվեն, գերադասում են Ադրբեջանի գործողությունները ներկայացնել «ոչ նպատակային, անկանոն», մինչդեռ ես չեմ տեսել ավելի հստակ նպատակադրված հակառակորդ, քան Ադրբեջանն է։ 

– Իսկ այդ քաղաքականությունը պետությանը ո՞ւր է հասցնելու։ 

– Դե արդեն տեսնում ենք՝ ուր է հասցնում։ Ակնհայտ փաստերով տեսնում ենք, որ այս քաղաքականության հետևանքով Հայաստանը դարձել է մի անհասկանալի պետություն, որը չունի փաստացի նպատակ ու ծրագիր, որը չունի իր օրակարգերում որևէ բովանդակություն, գերադասում է սեփական հանրությանը խաբել քարոզով, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, կամ որ թույլ եք ու չեք կարող պայքարել։ Այս ամենը բերում է նրան, որ միջազգային գործընկերները ևս փոխում են իրենց դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, որովհետև ոչ մի պետություն քո շահերը քեզանից առավել չի պաշտպանելու։ 

– Իսկ Տավուշի մարզի այդ տարածքների վերաբերյալ Ադրբեջանն ի՞նչ դիրքորոշում ունի, հնարավո՞ր է դրանց հասնելու համար դիմի ռազմական գործողությունների։ 

– Ինչպես ասացի, իրենք այդ լոկալ գործողություններն են նախատեսում, եթե հիշում եք՝ մոտ երկու շաբաթ առաջ իրենց դատախազությունը քրեական գործեր հարուցեց Ոսկեպարի որոշ բնակիչների նկատմամբ, այսինքն՝ հստակ ստեղծում են այդ տեղեկատվական, քաղաքական հենքը, որը օգտագործելով փորձելու են հետագայում գնալ գործողությունների։ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ասել է, որ այդ հարցը քննարկման էլ ենթակա չէ, ինչ իրենք պահանջում են, պետք է անմիջապես իրենց հանձնվի: Սա է քաղաքականությունը, որն իրենք որդեգրել են ու շատ անկաշկանդ խոսում են այդ մասին։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ԳՇ-ում է որոշվել, որ սահմանազատումը պետք է սկսել Տավուշի մարզից, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հայտարարեց, որ այդ հարցում դեռ համաձայնության չեն եկել։ Ի՞նչ է ստացվում, իշխանության ներկայացուցիչները տեղյակ չե՞ն, թե իրենց քաղաքական թիմում ինչ որոշումներ են կայացվում։

– Ամենամեծ խնդիրը հենց դա է, որ Հայաստանում հինգ պաշտոնյա յոթ տարբեր հայտարարություն է անում, ու դա Հայաստանի շուրջ ստեղծում է բավականին վտանգավոր, անհասկանալի ու պայթյունավտանգ իրավիճակ, քանի որ պարզ չէ, թե Հայաստանն ի՛նչ ուղերձներ է հղում թե՛ ներքին հանրային տիրույթում, թե՛ արտաքին գործընկերներին այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ցույց է տալիս, որ իրավիճակը լարելու միտում ունի։ 

Նախկինում էլ եմ ասել, որ Ադրբեջանը այս գործընթացը չի համարում սահմանազատում ու սահմանագծում, նա նշում է, որ ինքը պահանջել է, Հայաստանն էլ պետք է տա։ Ես կարծում եմ, որ իրապես չկա ոչ մի համաձայնեցված սկզբունք, Փաշինյանն ամեն անգամ, երբ հասկանում է, որ կարող է զրկվել իշխանությունից, կարող է լինել լարվածություն, փորձում է հանրությանը հարկադրել ու համոզել, որ պետք է գնալ հերթական զիջման, իսկ այդ զիջման դիմաց մենք արդեն տեսել ենք, որ ստանում ենք պատերազմ, այսինքն՝ զիջմամբ պատերազմ կանխելու քաղաքականությունը բերել է լրիվ հակառակ արդյունքի։ 

– Այսինքն՝ Ադրբեջանը այս փուլում փորձում է իր նպատակին հասնել ոչ թե լայնածավալ ռազմական գործողությունների միջոցով, այլ որդեգրել է լոկալ լարվածությամբ արդյունքի հասնելու ճանապա՞րհը։

– Այո՛, քանի որ տարբեր տեղերից եկող արձագանքները որոշակիորեն զսպում են Բաքվին, ես չեմ բացառում, որ իրավիճակը կարող է փոխվել որոշ ժամանակ անց՝ կախված նաև միջազգային իրադրությունից, որը մեծապես ազդում է մեր տարածաշրջանի վրա: 

Այս պահի դրությամբ՝ լրատվադաշտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրենք ավելի շատ իրենց մտքում ունեն լոկալ ահաբեկչական գործողությունների գնալու տարբերակը, ու դրան դիմակայելու համար պետք է հատուկջոկատայինները աշխատեն, հատկապես այդ անտառային շրջաններում, որպեսզի այդ հնարավոր գործողությունները կանխարգելվեն ճիշտ ժամանակին, որովհետև, կրկնում եմ, բավականին պարզ տեքստով ու բաց աղբյուրներով են խոսում դրա մասին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանի նպատակը հստակ է՝ իրավիճակը տանել լարվածության, ես չեմ տեսել ավելի հստակ նպատակադրված հակառակորդ. Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин: Начался прием заявок на конкурс грантов для социальных НКО





Москва

Солнечные дети на сцене Кремля


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Начался прием заявок на конкурс грантов для социальных НКО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

«Звездач»: рэпер Тимати приобрел мотоцикл за 3,1 млн рублей




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Генпрокуратура потребовала передать государству велотрек с Олимпиады-80

Дмитрий Вязьмикин – тренер по индивидуальной подготовке молодежного футбола «Локо»

После концерта и в дождь дороже: как складываются цены на поездки на такси


Анастасия Потапова

Ролан Гаррос. Расписание 2 июня. Потапова и Швентек сыграют первым запуском, Синнер – последним



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Два дня, наполненных театром, музыкой, книгами и наукой, — в Парке Горького во 2-й раз прошел Московский детский фестиваль искусств «НЕБО»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России