Հրկիզվել է Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը. «Ազատություն»
Հրկիզվել է Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը, հաղորդում է FOX26 NEWS-ը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Վերջին շրջանում 6 նման միջադեպի հետևանքով այրվել է 19 ծեր նոճի, իսկ ուրբաթ երեկոյան գլխավոր մուտքի երկայնքով 8 ծառ է այրվել, հաղորդել է գերեզմանատան ղեկավարությունը՝ նշելով, որ դեպքի առնչությամբ ձերբակալվածներ չկան։ Գերեզմանատան խորհուրդը մտահոգություն է հայտնել […]
The post Հրկիզվել է Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
Հրկիզվել է Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը, հաղորդում է FOX26 NEWS-ը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Վերջին շրջանում 6 նման միջադեպի հետևանքով այրվել է 19 ծեր նոճի, իսկ ուրբաթ երեկոյան գլխավոր մուտքի երկայնքով 8 ծառ է այրվել, հաղորդել է գերեզմանատան ղեկավարությունը՝ նշելով, որ դեպքի առնչությամբ ձերբակալվածներ չկան։
Գերեզմանատան խորհուրդը մտահոգություն է հայտնել միջադեպերի առնչությամբ՝ նշելով, որ հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին, դարպասներն ու կամարը հստակ ընդգծում են, որ գույքը հայկական է:
Ընդգծելով, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, խորհուրդը չի բացառել, որ սա ատելության հողի վրա արված հանցագործություն լինի։
Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։
The post Հրկիզվել է Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.