Мы в Telegram
Добавить новость
103news.com
Medialab
Апрель
2024

Մեր դեմ խաղ չկա՞. ցուցադրական պատիժն ու «չոքած քաղաքացին»

0

Դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվել Վարդանյանին, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Այսպես է նկարագրում տեղի ունեցածը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր տարածած հայտարարության մեջ: Այն խստորեն դատապարտում է ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։ Հիշեցնենք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ […]

The post Մեր դեմ խաղ չկա՞. ցուցադրական պատիժն ու «չոքած քաղաքացին» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվել Վարդանյանին, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Այսպես է նկարագրում տեղի ունեցածը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր տարածած հայտարարության մեջ: Այն խստորեն դատապարտում է ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։

Հիշեցնենք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի մասին է: 

Իր հերթին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ոստիկանների թողտվությամբ (հավանաբար` կազմակերպմամբ) ձերբակալված Սամվել Վարդանյանին կազմակերպված ձևով խոշտանգելու մասին ահազանգերը արժանահավատ են և չեն կարող հորինվածք լինել։

Ոստիկանության ծառայողները, ըստ էության, քաղաքացիներին ծառայելու փոխարեն, անում են այն, ինչ իրենք պետք է անեն ՆԳ նախարար Վահե Ղազարյանի պատկերացմամբ` մարդկանց վրա ահուսարսափ տարածեն»:

Հետաքրքիր է՝ կարելի՞ է արդյոք համարել, որ այլևս ունենք ոչ թե նախադեպ, այլ հստակ, ձևավորված մեսիջ քաղաքացիների նկատմամբ: 

Բոլոր քաղաքացիները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են: Երկրում կա մարդկանց մի խումբ, որին չի կարելի վիրավորել, մեղադրել և այլն, քանի որ նման դեպքում դուք կստանաք ոչ թե կամ ոչ միայն դատական հայց ձեր դեմ, օրենքի շրջանակներում, այլ հաշվեհարդար և ստորացում: Շատերը կասեն՝ ոչ մի նոր բան հայոց արևի ներքո: Այդ դեպքում հարց է ծագում. ի՞նչ էին մերժում մարդիկ 2018 թվականին:

Եթե դիմակավորված անձինք պետք է ստորացնեն պարզապես հասարակական կարգը խախտած քաղաքացուն, ապա ո՞րն է տարբերությունը հասարակության համար: Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս ոչ թե բացահայտ դատապարտմամբ, այլ համերաշխության կոչերով, ինչը իրավիճակի շտկման տեսանկյունից ոչ մի լավ բան չի խոստանում:

Եթե որոշ անձինք կամ խմբեր հույս ունեն ստորացման այս տոնավաճառով վախեցնել քաղաքացիներին կամ բարձրացնել սեփական ուժեղ ձեռքի վարկանիշը, ապա ես նրանց համար վատ լուրեր ունեմ: Դեռևս ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն, ուսումնասիրելով հանրային մահապատժի և, ընդհանրապես, ցուցադրական պատժի ֆենոմենը, եկել էր այն եզրակացության, որ եվրոպական քաղաքակրթությունը ֆիզիկական ուժի գործադրումից անցավ բանտայինի, քանի որ՝ 

  • պատիժը հաճախ բարբարոսությամբ գերազանցում էր ոճիրը.
  • պատիժը դիտողներին դաժանություն էր սովորեցնում՝ հետագայում կրկնապատկելով այն.
  • պատիժն իրագործողին հավասարեցնում էր ոճրագործին. 
  • դաժան պատիժը նողկանքի և ատելության փոխարեն հիացմունք և կարեկցանք էր առաջացնում ոճրագործի նկատմամբ: 

Առանց չափազանցության եմ նշում, որ երջանկություն և բախտավորություն եմ համարում այն փաստը, որ այսօր մենք չենք քննարկում առանձնակի դաժանությամբ մահապատիժներն ու վայրագությունները:

Բայց մի բան հստակ է՝ խուլիգանության մեջ կասկածվող անձը ստացել է ավելի բարձր «պատիժ», քան իր արածն էր: Ըստ այդմ՝ հասարակության աչքերին մեղադրյալը փոխվել է: Եվ եթե պետությունն ու քաղաքական էլիտան ուզում է ՄԻՊ-ի կողմից այդքան ցանկալի համերաշխությանը հասնել, պետք է շուտափույթ վերանայի իր «գյամերը ձգելու» տձև քաղաքականությունը: Պատժի բոլոր մեղավորներին իրենց արած գործին համապատասխան և համարժեք չափով: Անգամ եթե այդ մեղավորը հենց ինքն է: 

Քաղաքացու հանդեպ նման վարք նախաձեռնող կողմը չէր կարող չկռահել, որ տեղի ունեցածը շատ շուտով դառնալու է հանրային քննարկման առարկա: 

Հայաստանում սոցիալ-քաղաքական դաշտը բաց է, աղմկոտ և ունի բարձր թափանցիկություն: Միայն այլմոլորակայինը կարող էր ենթադրել, որ իր արածը հանրային լայն հնչեղություն չի ստանա: Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ քաղաքացուն չոքացնելը, ստորացնելն ու վրան թքելն արվում են դիտմամբ, ցույց տալու համար, որ երկրում կան մարդիկ, ում դա ԿԱՐԵԼԻ է, և կան մարդիկ, որոնք պետք է վախենան, որոնք պետք է հետևություն անեն, որ որոշ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ:

Ինչ-որ բան հիշեցնում է, այնպես չէ՞:

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am

The post Մեր դեմ խաղ չկա՞. ցուցադրական պատիժն ու «չոքած քաղաքացին» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Городские вокзалы объединяют маршруты





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Новый корпус больницы святого Владимира планируется открыть в 2025 году



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Николай Цискаридзе

«Я счастлив, что больной ее никто не видел» — Цискаридзе о Заворотнюк




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Баскетболисты из Лобни завоевали золото на турнире Moscow Open

Росгвардейцы обеспечили безопасность во время футбольного матча в Москве

Среди сотрудников уголовно-исполнительной системы Республики Дагестан определили лучшего гроссмейстера


Александр Зверев

Александр Зверев: «Сказал себе, что хочу стать примером для подражания. Я больше не ломаю ракетки, почти не получаю предупреждений»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Москве двоих детей на одном самокате сбила машина



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России