Мы в Telegram
Добавить новость
103news.com
Medialab
Апрель
2024

Այս իշխանություններն իրենց էությամբ նվաստացած ու հանձնված են ու իրենց նվաստացած էությունը փորձում են պարտադրել ամբողջ ազգին. Պետրոսյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը – Պարո՛ն Պետրոսյան, ՀՀ գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթաց էիք սկսել, ի՞նչ փուլում է այն։ – Ընթացքի մեջ է, որովհետև այդ դիմումը ներկայացնելու եմ ոչ թե ես իմ անունից, այլ՝ գյուղացիների, իսկ դա բավականին ժամանակատար գործընթաց է, որովհետև ստորագրություններ պետք է […]

The post Այս իշխանություններն իրենց էությամբ նվաստացած ու հանձնված են ու իրենց նվաստացած էությունը փորձում են պարտադրել ամբողջ ազգին. Պետրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, ՀՀ գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթաց էիք սկսել, ի՞նչ փուլում է այն։

– Ընթացքի մեջ է, որովհետև այդ դիմումը ներկայացնելու եմ ոչ թե ես իմ անունից, այլ՝ գյուղացիների, իսկ դա բավականին ժամանակատար գործընթաց է, որովհետև ստորագրություններ պետք է հավաքենք։ Գյուղի բնակիչները ստորագրում են այդ դիմումի տակ, հավաքելուց հետո արդեն դիմումը կներկայացնենք Դատախազություն։ 

– Հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են, օրինակ՝ «Ինչի եք գնացել, կպել միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերին՝ ես չեմ հասկանում», «Այն, ինչ Ադրբեջանինն է, պետք է վերադարձնենք» և այլն, ի՞նչ ակնկալիքներ ունեք դիմումի վերաբերյալ հետագա գործընթացի մասով ու, ընդհանրապես, Տավուշի այդ տարածքների մասով։ 

– Այդ հայտարարությունները շատ օրինաչափ են, որովհետև այդ մարդկանց իշխանության մնալը պայմանավորված է միայն Ադրբեջանի պահանջները կատարելու պայմանով։ Հետևաբար նրանք ո՛չ պետականության, ո՛չ հայի ինքնության, ո՛չ պետական շահի, ո՛չ պետական մտածողության հետ աղերս անգամ չունեն։ Հետևաբար այդ օրակարգի մեջ մտնելն ու պատասխանելը անիմաստ են։ 

Մենք ասում ենք՝ եթե գնում ենք գործընթացի, ապա դա չպետք է լինի միակողմանի, այլ՝ երկկողմանի, փոխադարձ։ Մեր ասելիքն այս մասին է, հիմա մնացածն անխտիր պրոպագանդում են՝ կամ միակողմանի հանձնումը, կամ որոշ խմբեր էլ կան, այս ամենից փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել ու մարդկանց Ոսկեպարից տանել Երևան՝ ինչ-որ կասկածելի շարժումների։ 

Այս պահին խնդիրը լուծվում է առաջին հերթին այստեղ, հետո գործընթացների վերջնական կնիքը դրվելու է Երևանում, բայց խնդրի լուծումը սկսվելու է Ոսկեպարից։ Իսկ իշխանության գործը բացառապես ոչ պետական կամ ադրբեջանական օրակարգի պրոպագանդումն է, այս ընթացքում միակ բանը, որ իրենք հստակ ու վճռական արել են, եղել է հողերի հանձնումը։

– Բայց իշխանությունն ասում է, որ միակողմանի չէ, իրենք տալիս են, հետո էլ Ադրբեջանն է տալու, այսինքն՝ միակողմանի գործընթաց չեն համարում։

– Նախ պետք է ասեն՝ ի՞նչ քարտեզով են դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացնում, կա՞ երկկողմանի համաձայնեցված քարտեզ: Երկրորդը՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապայմանը կամ միջազգային փորձը ասում է, որ պետք է երկու երկրների միջև փոխադարձ վստահություն լինի, երրորդը՝ փոխհամաձայնեցված ամբողջական քարտեզ, որով պետք է այդ դելիմիտացիան տեղի ունենա։ Եթե չկա այդ ամենը, հակասահմանադրական գործընթաց նախաձեռնելն ի՞նչ նպատակ ունի, սա միակողմանի ադրբեջանական օրակարգի սպասարկում է։ 

Այս իշխանություններն իրենց էությամբ նվաստացած ու հանձնված են ու իրենց նվաստացած էությունը փորձում են պարտադրել ամբողջ ազգին, որը չի լինելու։ Որևէ մեկը չի ասում՝ գնանք Ստամբուլն արյան ծով սարքենք, մենք ասում ենք՝ խնդիր չկա, ասում եք, որ այսինչ քարտեզով սա իրենցն է, պարտված ենք, թույլ ենք, դրա շուրջ գալիս ենք կոնսենսուսի, բայց պետք է լինի փոխադարձության սկզբունքը, չկա այդ սկզբունքը, չի լինի ոչինչ։ 

– Պարո՛ն Պետրոսյան, որ ասում եք՝ ոսկեպարցիներին ուզում են տանել Երևան, կմանրամասնեք՝ ի՞նչ ուժեր են։ 

– Բոլորին շատ լավ հայտնի են դրանք, չեմ ուզում դրանց անդրադառնալ: Ես ասել եմ նաև, որ Երևանում է լուծվելու այդ խնդիրը, բայց ես այս փուլի մասին եմ ասում, ու այնպես է ստացվում, որ փաստացի օրակարգը հետևյալն է, ու մենք չենք ձևավորել այդ օրակարգը: Ոսկեպարցիները փաստացի իրենց համայնքի ուժերով կասեցրել են մի ամբողջ հսկայական գործընթաց, պետական հանցագործությունը կասեցրել են՝  գոնե մինչև այս պահը: 

Հիմա դուք կանգնո՞ւմ եք նրանց կողքին, թե՞ չէ։ Եթե չեք կանգնում՝ ասեք, որ այս մարդիկ անիմաստ գործընթաց են անում, պետք չէ իրենց կողքին կանգնել, եթե անիմաստ չէ՝ պետք է կանգնել նրանց կողքին: Եթե դեմ եք և՛ սրան, և՛ սրան, ուզում եք Երևանո՞ւմ գործընթաց անել, խնդրեմ, արեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ 

– Որ ասում եք՝ ասե՛ք, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությա՞նը նկատի ունեք։

– Ով կլինի, սա այն հարցն է, որ բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն։ 

– Վստահեցնո՞ւմ եք, որ եթե չլիներ ոսկեպարցիների նման դիրքորոշումը, ապա հիմա այդ տարածքները տրվել էին Ադրբեջանին։

– Հավատացած եղեք, երկու օրվա ընթացքում, Շուռնուխի պատմությունը ձեզ օրինակ, Շուռնուխում նույնը եղավ, չէ՞, այնտեղ էլ դելիմիտացիա ու դեմարկացիա չեղան, չէ՞: Սյունիքի օրինակը՝ ասացին՝ սա իրենցն է, պետք է հանձնենք, ինչի՞ հիման վրա եկան հանձնեցին, որովհետև այդ աղմուկի տակ միանգամից եկան, զորքերը հետ քաշեցին, որովհետև որևէ դիմադրություն, այդ գործընթացի հանրայնացում չեղավ, իսկ այս պարագայում այդպես չեղավ։ 

Այդ փորձն ունեն, երկու օրվա ընթացքում զորքերը հետ կքաշեին, նրանց կհրավիրեին: Նրանք չէին պատկերացնում, որ այս մարդիկ ոտքի կկանգնեն ու մինչև վերջ այդպես կմնան, ոսկեպարցիները մինչև վերջ կանգնելու են, ու եթե նրանց կողքին կանգնեն մյուսները, միակողմանի այս գործընթացը կասեցվելու է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այս իշխանություններն իրենց էությամբ նվաստացած ու հանձնված են ու իրենց նվաստացած էությունը փորձում են պարտադրել ամբողջ ազգին. Պետրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал о новых трамвайных линиях в Москве





Москва

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин открыл пешеходную галерею между станциями метро и МЦД-4 Кутузовская



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Земфира

Земфира Алиева из Новосибирска стала звездой шоу про главных атлетов страны




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В филиалах АО "Желдорреммаш" прошли мероприятия ко Дню защиты детей

Баскетболисты из Лобни завоевали золото на турнире Moscow Open

Среди сотрудников уголовно-исполнительной системы Республики Дагестан определили лучшего гроссмейстера


Ролан Гаррос

Теннисист Джокович побил рекорд Федерера по победам на турнирах "Большого шлема"



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

Выставка-откровение «О городе своем красивыми словами»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России