Мы в Telegram
Добавить новость
103news.com
Medialab
Апрель
2024

Կուտակված վիրավորանքը  շատ վատ ձևով պայթելու է մի օր, ու թիրախը լինելու է իշխանությունը. Նինա Կարապետյանց

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը – Տիկի՛ն Կարապետյանց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի մասնակից Սամվել Վարդանյանի պաշտպանի ահազանգի վերաբերյալ եմ ձեր գնահատականն ու դիտարկումները խնդրում։  – Սա ունի երկու բացատրություն․ կա՛մ ոստիկանությունը ծայրաստիճան անձեռնհաս է ու չի տիրապետում իրավիճակին, այսինքն՝ իրենց պահպանության տակ գտնվող մարդուն կարող […]

The post Կուտակված վիրավորանքը  շատ վատ ձևով պայթելու է մի օր, ու թիրախը լինելու է իշխանությունը. Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի մասնակից Սամվել Վարդանյանի պաշտպանի ահազանգի վերաբերյալ եմ ձեր գնահատականն ու դիտարկումները խնդրում։ 

– Սա ունի երկու բացատրություն․ կա՛մ ոստիկանությունը ծայրաստիճան անձեռնհաս է ու չի տիրապետում իրավիճակին, այսինքն՝ իրենց պահպանության տակ գտնվող մարդուն կարող են դիմակավորված անձինք բռնության ենթարկել, կա՛մ իրենք ներգրավված են այդ գործընթացում, բառացիորեն հանցակից են տեղի ունեցած հանցագործությանը, այլ տարբերակ ուղղակի չկա։

– Իսկ այդ ներգրավվածությունը, ըստ ձեզ, եղել է իշխանության ուղիղ հրահանգո՞վ, ինչպես որոշ մեկնաբանություններ հնչում են այդ մասին։

– Կդժվարանամ ասել, բայց նաև չեմ բացառում այդպիսի տարբերակ, որովհետև եթե պատիվ պահանջողներ լինեին, իրենք առնվազն գոնե կասեին, թե ո՛ւմ անունից են եկել ու ի՛նչ նպատակով, և դիմակավորված չէին լինի։ Ամեն դեպքում այդ խմբակն ու ոստիկանները լավ պատկերացում չունեն՝ ինչ է նշանակում պատիվ ու արժանապատվություն։ 

– Տիկի՛ն Կարապետյանց, Սամվել Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով։ Օրինաչա՞փ է այս մեղադրանքը։

– Ես չգիտեմ՝ այդ հրապարակված տեսանյութն ամբողջական է, թե չէ, բայց ենթադրում եմ, որ չի մոնտաժվել ու ամբողջական է։ Ես կտրականապես դատապարտում եմ այդպիսի վարքագիծը, որովհետև ասելիքդ պետք է ասես առանց վիրավորանքի, առանց դիմացինին ստորացնելու: Բնականաբար, շարքային քաղաքացին իրավունք ունի շատ կոշտ ձևակերպումներով նաև հարցադրումներ անել հասարակական, քաղաքական գործիչների վերաբերյալ։ 

Մյուս կողմից՝ ես հարց ունեմ. ինչո՞ւ, օրինակ՝ քաղաքական հայացքներով վիրավորանք հնչեցրած ՔՊ-ականներին երբևէ նմանատիպ հոդվածներով մեղադրանք չի առաջադրվել, արդյոք Ալեն Սիմոնյանի թքելը այլ քաղաքական հայացքներ ունենալու պատճառով չէ՞ր, որովհետև ՔՊ-ականներն անընդհատ շրջանառում էին այն, որ անձը, որի վրա թքել է Ալեն Սիմոնյանը, դաշնակցական է։ 

Արդյոք ՄԻՊ թեկնածուների քննարկման ժամանակ Էդգար Ղազարյանի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը, այդ թվում՝ նաև սպառնալիքները, որոնք հնչեցվում էին ՔՊ-ականների կողմից, սպառնալիք, վիրավորանք չէի՞ն՝ պայմանավորված քաղաքական հայացքներով։ Վստահ եմ, որ պայմանավորված էին, իսկ եթե մի դեպքում հարուցվում է քրգործ, իսկ մյուսին՝ ոչ, ապա մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ 

Այս իշխանությունը դարձել է նախկին հանցավոր ռեժիմի արժանի ժառանգորդը, իսկ առանձին դեպքերում նրանից ավելի վատն է։ Եթե նրանք ասում էին՝ ինչքան ուզենք, էնքան կխփենք, ինչ անում ենք, լավ ենք անում, ապա սրանք այս ամենը քողարկում են ժողովրդավարության դիմակի տակ։

– Տիկի՛ն Կարապետյանց, իսկ գուցե նրանց պատկերացրած ժողովրդավարությունը հենց դա՞ է։

– Եթե սա է, ուրեմն իրենք շատ լավ տեղավորվել են և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԱՊՀ-ում, և՛ Պուտինի ու Լուկաշենկոյի կողքին շատ լավ նայվում են։ Ու տասնապատիկ ստոր արարք է, երբ փորձում են հասարակությանը ցույց տալ, թե սա բարեփոխում է։ 

– Վստահություն ունե՞ք, որ այն անձինք, որոնք ծեծի են ենթարկել մեղադրյալին, կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն։

– Երբեք, երբեք չեն բացահայտվելու, անգամ տեսանյութ ունենալու պարագայում, խոսքս հակագազով հայտնի գործի մասին է, Ստեփանավանի ճանապարհի դեպքի, ամբողջական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող, առանձին դեպքերով ձևական գործեր են հարուցվում, բայց ոչ այն հոդվածներով, որոնցով իրականում պետք է հարուցեն։

– Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ինչպե՞ս կգնահատեք։

– Որպես դատախազության նախկին աշխատողի։

– Այս քաղաքականությամբ իշխանությունը հասարակությանն ի՞նչ մեսիջներ է ուղղում։

– Ոչ միայն կոնկրետ դեպքով, բազմաթիվ այլ դեպքերով հուշում են, որ այսպես են վարվելու բոլորի հետ, որոնք իրենց վարած քաղաքականությանը համաձայն չեն։ Բայց սա շատ վատ ձևով պայթելու է մի օր, ու, բնականաբար, դրա թիրախը լինելու է իշխանությունը ու նրանց ջատագովները։ Ես այդ առումով շատ անհանգիստ եմ, որովհետև մտավախություն ունեմ, որ որևէ մեկը չի կարողանալու կանխել այդ ցասումը, այսքան կուտակված վիրավորանքը, ցասումը չեն կարող անհետևանք մնալ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Կուտակված վիրավորանքը  շատ վատ ձևով պայթելու է մի օր, ու թիրախը լինելու է իշխանությունը. Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин объявил об окончании строительства городского вокзала «Кутузовская»





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Городские вокзалы объединяют маршруты



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Бутман и Долина приняли участие в Akra Jazz Festival в Турции




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Среди сотрудников уголовно-исполнительной системы Республики Дагестан определили лучшего гроссмейстера

Дмитрий Вязьмикин – тренер по индивидуальной подготовке молодежного футбола «Локо»

В филиалах АО "Желдорреммаш" прошли мероприятия ко Дню защиты детей


Ролан Гаррос

Теннисист Джокович побил рекорд Федерера по победам на турнирах "Большого шлема"



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Юбилейный Международный форум «Экология» пройдет в Москве 4 и 5 июня



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России