103news.com
Medialab
Апрель
2024

Սա հերթական միակողմանի զիջումն է, որն իհարկե պետք է ներկայացվեր որպես ձեռքբերում, միակ ելք ու փրկություն. Դավիթ Կարապետյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները Տավուշի մարզից։ Իշխանության ներկայացուցիչները սա համարում են ձեռքբերում, Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծում է, թե առաջին անգամ հաջողվել է սեղանի շուրջ համաձայնության գալ Ադրբեջանի հետ։ Ձեր գնահատմամբ՝ հիմա սկսվել է սահմանազատման ու սահմանագծման գործընթա՞ցը։

– Այն, ինչ պետք է տեսնենք, ուղիղ ու գործնականում միակողմանի զիջում է։ Սա հերթական միակողմանի զիջումն է, հերթական նշաձողի իջեցումն է, որն իհարկե պետք է ներկայացվեր որպես ձեռքբերում, միակ ելք ու փրկություն։ Փաստացի տեսնում ենք, որ Ալիևն ինչ ասում է, Փաշինյանը խելոք կատարում է ու դա անում է ամենաստոր ձևով, այսինքն՝ սկզբում սպառնում է պատերազմով, հետո խոստանում է խաղաղություն ու առևտուր։ 

Եթե պաշտոնապես մենք հայտարարում ենք, որ 2,5 գյուղ ենք մենք տալիս, դրա դիմաց ստանում ենք, իրենց բառերով ասած, անվտանգային ռիսկերի նվազեցում, ի՞նչ է սա ենթադրում. որ այդ աշխատանքների ժամանակահատվածում մեր կողմի ներկայացուցիչներին չեն սպանի, չեն խոշտանգի, որովհետև այլ կերպ նման տխմար եզրույթը հնարավոր չէ մեկնաբանել։ Այս պարագայում Ադրբեջանը ստանում է տարածքներ, Հայաստանը՝ ոչինչ, Հայաստանը հանձնում է հողերն ու անգամ երաշխիքներ ձեռք չի բերում, ոչինչ ձեռք չի բերում։ 

Մինչև մայիսի 15-ը տարածքները հանձնվում են Ադրբեջանին, նորաստեղծ սահմաններում էլ կանգնում են սահմանապահ զորքեր, բնականաբար, այդ ամեն ինչը ցնծություն է առաջացնում Բաքվում: Այնտեղ արդեն տոնում են աննախադեպ հաղթանակը, փաստացի խոսում են, որ առանց մեկ կրակոցի վերադարձվեց 4 գյուղ, որ այդ հաղթանակների շղթան շարունակվում է։ 

Պետք է ընդգծեմ, որ սահմանի ցանկացած փոփոխության դեպքում այն պետք է Ազգային ժողով մտնի, հավանության արժանանա, վավերացվի, եթե ցանկացած նման գործողություն չի ձեռնարկվում, ապա ձևավորված ցանկացած հանձնաժողով անօրինական է։ 

– Այսինքն՝ հիմա անօրինական գործընթա՞ց է։

– Փաստացի ստացվում է, որ ի պաշտոնե ՀՀ ղեկավար կազմը ոչ ճիշտ իրավական ընթացակարգով կատարում է սխալ իրավական գործընթաց, որը հետագայում խնդիր է առաջացնելու մեզ համար։ Գուցե իրենք ուզում են այնպես անել, որ սկզբում ստորագրվեն հատուկ հայտարարություններ, ու դրանք նոր բերվեն յուրաքանչյուր երկրի խորհրդարան, ու ստորագրվի, դա հարցի մյուս կողմն է, բայց այս պահին այն, ինչին մենք ականատես ենք, պետական մակարդակով անօրինական գործարք է Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ 

– Պարո՛ն Կարապետյան, Տավուշի մարզի գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, որովհետև դեմ են այս գործընթացին, մինչև մայիսի 15-ը, ըստ ձեզ, ի՞նչ զարգացում կարող է լինել։ 

– Ցանկացած իրադարձություն կարող է տեղի ունենալ, որովհետև կարծես հանրության բողոքի ալիք է բարձրանում, տպավորություն է, որ գուցե հիմա մենք ականատես լինենք ժողովրդի ցասմանը, բայց ես ցավով եմ նշում, որ այս պահին մենք ապատիկ, թմբիրակոմֆորտային զոնայում ենք։ Հիմնական հարցի լուծումը Երևանում է՝ կառավարության շենքի դիմաց։ 

– Մինչև մայիսի 15-ը եթե հնարավոր չլինի կասեցնել այս գործընթացը, դրանից հետո հնարավո՞ր է լինելու ինչ-որ բան փոխել։

– Եթե չհաջողվի կասեցնել, մայիսի 15-ից հետո արձանագրելու ենք, որ հայկական զինուժը հետ է քաշվում իր վերահսկողության տակ գտնվող Բաղանիսի, Կիրանցի, Բերքաբերի հատվածներից: Ադրբեջանական վերահսկողությունը շարունակում է մնալ Բերքաբերի շուրջ 1000 քառակուսի հեկտար օկուպացված հողատարածքների վրա, Ադրբեջանը վերահսկողության տակ է պահում Մազամ ջրամբարը՝ եռանկյունի, որը Խորհրդային Հայաստանի մաս էր ու 90-ականներից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է: Խաթարվում է երրորդ բանակային կորպուսի առաջին պաշտպանական գիծը, տասնյակից ավելի հայկական դիրքեր, խրամատներ, խրամուղիներ, ռազմավարական նշանակության հսկայական տարածքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ ու հետագայում օգտագործվելու են մեր դեմ: 

Կազմաքանդվելու է Տավուշի ողջ պաշտպանական, անվտանգային համակարգը, թշնամին ավելի հարմար դիրքավորվում է հայկական բնակավայրերի մոտ։ Հետո՝ թշնամու սահմանապահ զորքը Կիրանց-Բաղանիս հատվածում նստում է Թբիլիսի-Երևան միջպետական մայրուղու վրա, ու նաև Բաքուն ժամանակ է տվել հայկական կողմին, որ Կիրանցի կամրջից 200 մետր այն կողմ նոր կամուրջ կառուցի, որովհետև հետագայում այդ կամուրջը հանձնվելու է Ադրբեջանին։ 

– Պարո՛ն Կարապետյան, սա նման չէ՞ այն գործողություններին, որոնք կատարվեցին Արցախում նախքան Արցախի ամբողջական հայաթափումը։

– Իհարկե, լրիվ նույն գործողություններն են, սա Շուռնուխ-2, Աղավնո-2 օպերացիա է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սա հերթական միակողմանի զիջումն է, որն իհարկե պետք է ներկայացվեր որպես ձեռքբերում, միակ ելք ու փրկություն. Դավիթ Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин вручил государственные и городские награды заслуженным москвичам





Москва

Отделение СФР предоставило 11 жителям региона с нарушениями зрения собак-поводырей


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Строительство флагманского центра ГКБ им. Буянова завершится в декабре



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Башмет

Дирижер Башмет добился выселения из своей квартиры прежних жильцов




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На территории школы имени Ткаченко в Кубинке появится новое спортивное оборудование

Серпуховские гимнастки завоевали 30 медалей на соревнованиях в Москве

Прогулочные маршруты и спортивные площадки: Четырём зелёным зонам на юге Москвы подарили новую жизнь


Арина Соболенко

Арина Соболенко ударила по голове фотографа. Видео



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Собянин рассказал о развитии дорожной сети возле станций метрополитена



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России