Мы в Telegram
Добавить новость
103news.com
Medialab
Апрель
2024

Ադրբեջանի հարձակման հավանականությունը միշտ էլ մեծ է՝ անկախ Իրանի պատերազմի մեջ լինել-չլինելուց. Ժաննա Վարդանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը  – Տիկի՛ն Վարդանյան, քանի որ մամուլում տարատեսակ ու հակասական տեղեկություններ են տարածվել Իրանին իսրայելական կողմի պատասխանի մասին, Իրանն էլ իր հերթին նշել է, թե հարվածներ չեն եղել, կխնդրեմ ասեք, թե ի՞նչ է կատարվել իրականում։ – Իրականում տեղեկությունն այնքան էլ հստակ չէ այդ մասով, բայց հիմնականում ամերիկյան ԶԼՄ-ներն են […]

The post Ադրբեջանի հարձակման հավանականությունը միշտ էլ մեծ է՝ անկախ Իրանի պատերազմի մեջ լինել-չլինելուց. Ժաննա Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը 

– Տիկի՛ն Վարդանյան, քանի որ մամուլում տարատեսակ ու հակասական տեղեկություններ են տարածվել Իրանին իսրայելական կողմի պատասխանի մասին, Իրանն էլ իր հերթին նշել է, թե հարվածներ չեն եղել, կխնդրեմ ասեք, թե ի՞նչ է կատարվել իրականում։

– Իրականում տեղեկությունն այնքան էլ հստակ չէ այդ մասով, բայց հիմնականում ամերիկյան ԶԼՄ-ներն են գրում այն մասին, որ Իսրայելը պատասխան հարված է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերով: 

Տվյալ դեպքում և՛ Իրանը, և՛ Իսրայելը իրենց շատ ավելի զուսպ են պահում իրենց հայտարարություններում, մասնավորապես՝ տեղի ունեցածը չեն համարում հարձակում, այլ հայտարարում են, թե Սպահանում ու Թավրիզում եղել են պայթյուններ, որոնք հետևանք են ՀՕՊ-ի աշխատանքի, ու խոցվել են փոքր դրոններ։ Սա իրանական կողմի հայտարարությունն է, այլ մանրամասներ չեն հայտնում: 

Նույնը նաև իսրայելական կողմի պարագայում, նա էլ պաշտոնապես չի ստանձնում այդ հարձակման պատասխանատվությունը, բայց մամուլի մակարդակով գրում են, թե սա ուղերձ է Իրանին, որ կարող է հաջորդիվ խոցել Իրանի միջուկային օբյեկտները, Իրանի ներսում գործողություն իրականացնել։ 

Եթե այս ամենը համադրենք, կարող ենք ասել, որ Իրանն ու Իսրայելը չեն ցանկանում հետագա լարում, համենայնդեպս, Իրանի դեպքում դա միանշանակ այդպես է: Եթե անգամ գիշերային այդ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել, դրա ծավալները կա՛մ իսկապես փոքր են ու առանձնապես մեծ վնաս չեն պատճառել Իրանին, կա՛մ Իրանը չի ցանկանում բարձրաձայնել ու չտեսնելու է տալիս, որպեսզի իրավիճակը չխորանա։ 

Այլ հարց է, եթե Իսրայելը շարունակի այլ կամ ավելի մեծ ծավալի գործողություններ ձեռնարկել, այդ դեպքում իրավիճակը կարող է փոխվել, բայց այս պահի դրությամբ, եթե Իսրայելը սահմանափակվի այս գործողությամբ, սա նշանակում է, որ Իսրայելն ու Իրանը չեն գնում իրադրության հետագա սրման։ 

– Դատելով լուրերից, որ ամերիկյան կողմը չի ողջունել, չի օժանդակել Իսրայելին պատասխան հարվածի հարցում, ինչ եք կարծում, Իսրայելը կսահմանափակվի՞, թե՞, այնուամենայնիվ, կգնա այլ գործողությունների։

– Իրականում պատճառը գուցե հենց դա է, որ Իսրայելն իրականացրել է նման սահմանափակ գործողություն, որովհետև ԱՄՆ-ի աջակցությունն ունենալու դեպքում Իսրայելը գուցե ավելի լայն գործողություն ձեռնարկեր: Ընդ որում՝ պետք է նկատել, որ Իսրայելը նախկինում էլ է նման գործողություններ իրականացրել՝ Իրանի ներսում գործակալական ցանցերով, Իսրայելի աշխատելաոճը նորություն չէ:

Ամեն դեպքում այս պահի դրությամբ իրավիճակը գնում է դեպի լարվածության թուլացում, բայց քանի որ Իսրայելն ունի մի այնպիսի վարչակարգ, որն ընդունում է անսպասելի որոշումներ, այնպիսիք, որոնց դեմ է ԱՄՆ-ն, որոնք հակասում են ԱՄՆ-ի շահերին, երբեք չենք կարող ասել, թե հաջորդիվ Իսրայելն ինչի է պատրաստ։ 

– Տիկի՛ն Վարդանյան, բայց Իրանը, այնուամենայնիվ, իրավիճակի լարման կամ լայնածավալ ռազմական գործողությունների գնալու մտադրություն չունի՞։

– Ո՛չ, Իրանը բացարձակ շահագրգռված չէ պատերազմի մեջ ներքաշվելու հեռանկարով, սա Իրանի բազմամյա ռազմավարությունն է, Իրանը միշտ է խուսափել պատերազմից, այդ թվում նաև՝ վերջին վեց ամիսներին, երբ Գազայում պատերազմ էր, ու տարբեր միջոցներով փորձ էր կատարվում Իրանին ներքաշել պատերազմի մեջ: 

Երբ արդեն հարձակում եղավ հյուպատոսության վրա, կարելի է ասել, որ Իրանն արդեն այլ ելք չուներ, քան պատասխանելը, քանի որ Իսրայելը թիրախավորել էր դիվանագիտական ներկայացուցչությունը, հատել կարմիր գծեր: Ընդ որում՝ քարոզչական մակարդակում Իրանի պատասխանը պետք է լիներ հուժկու և համաչափ, ու դրանով պետք է ցույց տար, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հարվածել ու հարվածել հենց իր տարածքից, ինչն աննախադեպ էր, որովհետև նման հարվածներ նախկինում չեն եղել: 

Իրանի խնդիրը ոչ թե ռազմական էր ու նպատակ էր հետապնդում Իսրայելում ինչ-որ թիրախներ խոցել, այլ ուժի ցուցադրություն էր և, ինչու ոչ, Իրանի հնարավորությունների փորձարկում էր ու նաև միջազգային արձագանքի շոշափում, բայց միաժամանակ Իրանը գործեց շատ զգույշ։ Նրա նպատակը ամենևին էլ լարվածության խորացումը չէր, այլ պարզապես պատասխանելը ու այնպես, որ դա չունենա լուրջ հետևանքներ ու չհանգեցնի պատերազմի։ 

– Եթե ենթադրենք, որ իրավիճակն այս երկու երկրի միջև կլարվի, ապա դա ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, Ադրբեջանը կօգտագործի՞ այդ առիթը։

– Անկախ ամեն ինչից՝ տարածաշրջանային լարվածությունը Հայաստանի օգտին չի լինելու, ու հատկապես Իրանի՝ պատերազմի մեջ ներքաշվելը մեր օգտին չի լինելու ոչ միայն Ադրբեջանի հետագա գործողությունների տեսանկյունից, այլ որովհետև Իրանը մեր հարևանն է, մեր երկու հաղորդակցական ճանապարհներից մեկն է ու եթե ներքաշվում է պատերազմի մեջ, նշանակում է, որ վտանգվում է մեր այդ ճանապարհներից մեկը դեպի արտաքին աշխարհ, բացի այդ՝ Իրանը մեր առևտրային կարևոր գործընկերներից է։ 

Ձեռնտու չէ նաև Ադրբեջանի հնարավոր ակտիվացման տեսանկյունից, քանի որ այսօր Ադրբեջանին զսպող գործոններից մեկը Իրանն է, ու նրա զբաղվածության պարագայում չենք կարող բացառել, որ Ադրբեջանը կարող է քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ: Մենք պետք է հիշենք, որ Հայաստանի դեմ նրա ագրեսիան երբեք չպետք է բացառել՝ անկախ Իրանի զբաղված լինել-չլինելուց, դա միշտ Ադրբեջանի օրակարգում է։ Ադրբեջանի հարձակման հավանականությունը միշտ էլ մեծ է՝ անկախ Իրանի պատերազմի մեջ լինել-չլինելուց, դա կարող է պարզապես հավելյալ խթան լինել Ադրբեջանի համար։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանի հարձակման հավանականությունը միշտ էլ մեծ է՝ անկախ Իրանի պատերազմի մեջ լինել-չլինելուց. Ժաննա Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Эксперт сенсационно раскрыл загадку Мессинга и Жириновского.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Трасса Солнцево — Бутово — Варшавское шоссе будет готова в 2026 году



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Лоза

Юрий Лоза дал рекомендации фигуристке Камиле Валиево




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

ЦСКА разорвал дистанцию // Армейцы увеличили преимущество в финальной серии Единой лиги ВТБ

При поддержке MR Group прошел полумарафон «ЗаБег.РФ»

Сделано в СССР. Первое историческое ралли в Москве стартует 2 июня


Надежда Петрова

Теннисистка Петрова: Карацеву не хватает игровой уверенности



Новости Крыма на Sevpoisk.ru


Дмитрий Медведев

Медведев заявил, что РФ близка к установлению отношений с талибами



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России