Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն Իտալիայում արծաթե մեդալ է նվաճել
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Համլետ […]
The post Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն Իտալիայում արծաթե մեդալ է նվաճել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Համլետ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Մամիկոն Խաչատրյանը: Երկու մարզիկներն էլ մեդալներ էին նվաճել նժույգթափեր վարժությունում:
The post Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն Իտալիայում արծաթե մեդալ է նվաճել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.