Мы в Telegram
Добавить новость
103news.com
Medialab
Май
2024
1 2 3 4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Վրաստանի նախագահն այսօր հանդես է գալիս որպես ընդդիմադիր գործիչ. վրացագետը՝ Թբիլիսիում բողոքի, «օտարերկրյա գործակալների» օրենքի  մասին

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը – Պարո՛ն Մելիքյան, Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կխնդրեմ ընդհանուր ձեր գնահատականը Վրաստանում կատարվածի ու կատարվողի վերաբերյալ։ – Ներքաղաքական պայքարին ենք ականատես, որը նոր էլեմենտ չէ Վրաստանի նորագույն պատմության համար։ «Օտարերկրյա գործակալների մասին», հիմա էլ արդեն՝ «Օտարերկրյա […]

The post Վրաստանի նախագահն այսօր հանդես է գալիս որպես ընդդիմադիր գործիչ. վրացագետը՝ Թբիլիսիում բողոքի, «օտարերկրյա գործակալների» օրենքի  մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կխնդրեմ ընդհանուր ձեր գնահատականը Վրաստանում կատարվածի ու կատարվողի վերաբերյալ։

– Ներքաղաքական պայքարին ենք ականատես, որը նոր էլեմենտ չէ Վրաստանի նորագույն պատմության համար։ «Օտարերկրյա գործակալների մասին», հիմա էլ արդեն՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախապատմությունը հիմնականում այն է, որ իշխանությունները հայտարարում են, որ նույնիսկ իրենց՝ առաջին հերթին հենց արևմտյան գործընկերների կողմից ֆինանսավորվող որոշ ծրագրեր թափանցիկորեն չեն ֆինանսավորվում ու նույնիսկ ներքաղաքական գործընթացների մեջ իրենց դերն ունեն՝ ոչ այնքան կառուցողական։ 

Այս ամենը բերեց նրան, որ իրենցից անջատված նախկինում քաղաքական գործիչներ, որոնք խորհրդարանական խմբակցություն էին ստեղծել, առաջարկեցին նախանցած տարվա վերջին ու անցած տարվա սկզբին այդ օրենքի գործընթացները սկսել, բայց քանի որ եղան բողոքի ցույցեր, իշխանությունները հետ կանգնեցին դրանից։ 

Հիմա, այս տարի՝ ընտրություններից առաջ, տարբեր վարկածներ կան, թե ինչու իշխանությունները որոշեցին չսպասել ընտրություններին ու հետո իրականացնել այս ամենը, այլ մինչև ընտրությունները գնացին դրան, ընդունեցին օրենքը ու նոր պատրաստվեն ընտրություններին։ 

Հիմա բոլոր պրոցեսները տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ, ու այստեղ կա, իմ կարծիքով, կարևորագույն էլեմենտ՝ արտաքին ճնշումը, որը միշտ նորագույն պատմության մեջ տեսանելի չի եղել, բայց վերջին ամիսների գործընթացներն ապացուցում են, որ Արևմուտքը բավականին լուրջ ճնշում է գործադրում Վրաստանի վրա, ու նույնիսկ բանը հասել է նրան, որ Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ բաց ճգնաժամային հարաբերություններ ու խնդիրներ կան, ու այսօր իշխանություններն ինչ-որ չափով մեղադրում են իրենց արևմտյան գործընկերներին: 

Նույնիսկ բանը հասավ նրան, որ ոչ միայն խորհրդարանական այցելություններ եղան, այլ նաև որոշ անդամ պետությունների արտգործնախարարների, որոնք նույնիսկ միացել ու ողջունում էին բողոքի ցույցերը, ինչն իշխող կուսակցությունում անվանեցին ներքին գործերին միջամտելու փորձ։ 

Այս ամենը ցույց է տալիս, որ Վրաստանը, ունենալով եվրատլանտյան արտաքին քաղաքականության ինտեգրման իր մոտեցումը, մյուս կողմից փորձում է որոշ չափով ինքնիշխանությունը պահպանել ու իր ներքին գործերն անջատել այդ գործընթացներից: Այս ամենը նաև բավականին բարդ անցավ Արևմուտք-Ռուսաստան առճակատման ֆոնին, քանի որ եվրոպական որոշ քաղաքներ պաշտոնական Թբիլիսիի որոշ քայլեր ոչ բավարար համարեցին, հակառակ՝ ռուսական կոնտեքստում, ուստի, իմ կարծիքով, այս ամենը մեծ պատկերի էլեմենտն է, ու այսօր Վրաստանի իշխանությունները փորձում են այս օրենքով ինչ-որ չափով կոնսոլիդացնել իրենց շարքերը կոնսերվատիվ մասով։ 

Ուստի որոշ քայլեր են արվում, որոնք կարելի է դիտարկել նախընտրական տրամաբանության մեջ, մյուս կողմից՝ դիտարկել նաև արտաքին բլոկում Վրաստանի չփոփոխվող արտաքին քաղաքականությունը, բայց այն էլեմենտներով, որ կան հարցեր, որոնցում արևմտյան իրենց գործընկերները, դաշնակիցները, որոնք այս ընթացքում Վրաստանում քիչ ֆինանսներ չեն ներդրել, բայց իրենք ինչ-որ ձևով պետք է կարմիր գծեր ունենան, որ Վրաստանի ներքին գործերին չխառնվեն, չմիջամտեն։ 

– Կարծիքներ են հնչում, որ նույն այդ օրենքի ընդունումը իշխանությունը ծառայեցնում է Ռուսաստանին հաճոյանալուն, որ այդ օրենքն արտագրված է Ռուսաստանից։ Իրականում այդպե՞ս է։

– Ես դա համեմատում եմ հետևյալի հետ․ ինչքանո՞վ է Օրբանը հաճոյանում Ռուսաստանին, կամ երեկ մահափորձով անցած Սլովակիայի վարչապետը, այստեղ պետք չէ ամեն ինչ դիտարկել այդ աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, այստեղ կա հստակ պրոցես, որը, կարելի է ասել, ինչ-որ չափով ձեռնտու է Ռուսաստանին, որ Վրաստանը, լինելով արևմտամետ երկիր, իր նկատմամբ քիչ թե շատ ինչ-որ կայուն մոտեցում ունենա, որ Վրաստանն էլ ավելի չխորացնի ճգնաժամը, որ Վրաստանը խնդիրներ չառաջացնի սահմանին և այլն։ 

Ի վերջո, պետք է փաստենք, որ Ռուսաստանը և Վրաստանն ունեն խոր ճգնաժամային հարաբերություններ, չունեն դիվանագիտական հարաբերություններ, ուստի այս պարագայում իշխանությունների համար էլ ավելի կարևոր է հարաբերությունները չլարելը, ինչը որոշ կենտրոնների դուր չի եկել: 

Հիմա դրա համար մենք ինչ-որ չափով տեսնում ենք այսպիսի ճնշումներ նաև, երբ ընդդիմությունը, հասկանալիորեն, Վրաստանի ներքաղաքական տրամաբանության մեջ գործող կլիշեներն օգտագործում է՝ «ռուսական օրենք, ռուսական իշխանություններ, ռուսական երազանք», ինչով իրենք նաև Վրաստանի այսօրվա իշխանությունների հեղինակության հետ են խաղում ու նաև իրենց օտարերկրյա գործընկերների, լոբբիստների միջոցով ճնշում են գործադրում իշխանությունների վրա։ 

Այս իշխանությունները, ի զարմանս ինձ, դեռևս դիմակայում են ու ցույց են տալիս, որ իրենք այս օրենքն ընդունում են, նախագահի վետոն պատրաստվում են հանել, բայց շատ կարևոր է ֆիքսել, որ պատրաստ են որոշ բանակցությունների ու որոշ խմբագրական շտկումների։ Հիմա՝ ինչքանո՞վ ադեկվատ կլինի հակառակ կողմը, կամ ինչքանո՞վ դրանից բավարարված կլինեն արևմտյան իրենց գործընկերները ու որոշ մեսիջներ կհղեն նաև իշխանության ընդդիմախոսներին, որ իրենք նստեն բանակցությունների սեղանի շուրջ, արդեն ժամանակը ցույց կտա՝ առաջիկա երկու շաբաթը։ 

– Այսինքն՝ կարծում եք, որ Վրաստանի նախագահի վետոն, որը նա պատրաստվում է կիրառել այդ օրենքի դեմ, արդյունք չի՞ տալու, պարո՛ն Մելիքյան։

– Չի ունենա, որովհետև իշխող կուսակցությունը ձայների մեծամասնությամբ՝ 76 ձայնով, կարող է այդ վետոն հանել, ու օրենքը կգործի։ Հարցն այն է, որ իշխող կուսակցությունը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովը երկուշաբթի կներկայացնի իր եզրակացությունը, իրենք պատրաստ են, եթե նախագահն իր վետոյի մեջ, Վենետիկի հանձնաժողովի որոշմանը հղում տալով, ներկայացնի, թե ինչը իրեն դուր չի գալիս, ապա միգուցե իշխանությունները որոշակի շտկումների գնան։ 

Թե ինչ կլինի, արդեն ասացի, ժամանակը ցույց կտա, բայց կարևոր է, եթե հարցը մեր մասով դիտարկենք, մի քանի տեղ ասել եմ, որ չպետք է խանդավառվել այս գործընթացներով, պետք է ուսումնասիրել, եզրակացություններ անել ու ապագայում իմանալ՝ ի՞նչ սցենարների կարելի է սպասել, ու փորձել խուսափել դրանցից։ 

– Կարծում եք՝ նման սցենարներ նաև Հայաստանի համա՞ր են նախատեսված։

– Բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, դաշնակիցները՝ ևս, ու լինում են պահեր, երբ քո դաշնակիցների շահերը չեն համընկնում քո շահերին: Մենք մեր ոչ այնքան հեռավոր անցյալում արդեն խնդիր ունեցել ենք, հիմա Վրաստանն իր դաշնակիցների հետ խնդիր ունի, և դրա համար մեր այսպես ասած արևմտամետ շրջանակները, նույնիսկ պայմանական փորձագիտական շրջանակները, երբ շատ են ոգևորվում այս գործընթացներով, պետք է հասկանան, թե իրականում ինչն է խնդիրը, ու առհասարակ այս բոլոր գործընթացները, որ Վրաստանում են, ինչ ռիսկեր են պարունակում։ 

Մեզ համար շատ կարևոր է Վրաստանի հետ ռազմական քաղաքականությունը, բայց երկրորդ էլեմենտը, որը սրա հետ զուգահեռ ևս պետք է լինի, նաև այն է, որ Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններ պետք է լինեն, նույնիսկ այն ցածր մակարդակում, որը կա, կայունության մեջ պահել, ու որևէ հավելյալ խնդիրներ չլինեն ռուս-վրացական հարաբերություններում, քանի որ դրանցից հենց մեզ համար կարող են բավական լուրջ խնդիրներ բխել՝ առևտուր է, Լարս է և այլն, և այլն։ 

-Պարո՛ն Մելիքյան, իսկ ինչե՞ս կմեկնաբանեք Զուրաբիշվիլիի այն խոսքը, որ Վրաստանի պետությունը վտանգված է այս օրենքի ընդունմամբ:

– Վրաստանի նախագահն այսօր հանդես է գալիս որպես ընդդիմադիր գործիչ ու խոսում է նույնիսկ այն մասին, որ իր շուրջը կհամախմբի եվրոպամետ ուժերի ու այս ընտրությունների կմասնակցի, բայց ես չգիտեմ՝ ո՛ր ուժերն են նրա հետ այս ընտրություններին գնալու։ 

Այս ամենը պետք է դիտարկել ներքաղաքական պայքարի մեջ, նա ընտրվելուց հակառակվեց իշխանությանը ու մինչ օրս նրանց հակառակ է գործում, հիմա հարցն այն է, որ բոլոր օրենքները կարելի է հօգուտ և ի վնաս օգտագործել։ Նույնիսկ այս օրենքից բխող ռիսկեր կան, ու կառուցողական մոտեցումն այն կլիներ, որ կողմերը նստեին ու, դրանք նկատի ունենալով, փորձեին երաշխիքներ կամ հստակ ձևակերպումներ գտնել, որ ապագայում ֆինանսավորման կամ լրատվական կազմակերպությունների ու ՀԿ-ների աշխատանքի խոչընդոտ չլինի։ 

Բոլորը խոսում են, որ իրենց փակելու են, թույլ չեն տալու դրսից փող ստանալ, բայց օրենքն այդ մասին չէ, օրենքը մոնիթորինգային պրոցեսների մասով է։ Ուստի այս տրամաբանությամբ այդ օրենքն այն չէ, ինչ ներկայացվում է ընդդիմության կողմից, միևնույն ժամանակ ունի ռիսկեր։ 

Ընդդիմության ու իշխանության այս կոնֆլիկտը, իմ կարծիքով, Արևմուտքն ի զորու է լուծելու, ու քանի որ իրենց շահերից է բխում, որ Վրաստանը չհեռանա իրենցից, մոտակա երկու շաբաթվա ընթացքում դրա ականատեսը կլինենք, եթե չլինենք՝ ուրեմն իրոք այս ամենը լուրջ հետևանքներ կարող է ունենալ։

– Կարո՞ղ ենք ասել, որ գլոբալ առումով Վրաստանում տեղի ունեցողը Արևմուտք – Ռուսաստան հակամարտության դրսևորումներից է։

– Այստեղ հարցն այն է, որ այս առճակատման ֆոնին Վրաստանն ընտրել է մի կողմից Ուկրաինային աջակցելու քաղաքականությունը՝ ոչ ռազմական ձևով, ու Ռուսաստանի նկատմամբ բացասական քայլերի չի գնում, քանի որ հայտարարում է, որ դա Վրաստանի շահերին դեմ է։ Կոնկրետ այս հարցերի շուրջ տարաձայնությունները բերեցին նրան, որ իշխանությունների վրա եղան ճնշումներ, ու արդեն այս օրենքի շրջանակներում երևաց, որ Արևմուտքը դժգոհ է այս իշխանություններից։ 

Պետք է սառը ու սթափ գնահատականներ լինեն, որովհետև հարցը չպետք է դիտարկել միջանձնային հարաբերությունների տիրույթում, եթե Արևմուտքը շարունակեց աջակցել այս գործընթացին, միջամտել ներքաղաքական գործընթացներին, նույնիսկ աջակցել իշխանափոխությանը, իմ կարծիքով, Վրաստանի իշխանություններն իրենց եզրակացությունները կանեն, ու այս ամիսների ընթացքում մենք որոշ գործընթացներ կտեսնենք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Վրաստանի նախագահն այսօր հանդես է գալիս որպես ընդդիմադիր գործիչ. վրացագետը՝ Թբիլիսիում բողոքի, «օտարերկրյա գործակալների» օրենքի  մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

В Зеленограде появится производство альбумина и иммуноглобулина — Собянин





Москва

США и Европа "подготавливают" Россию и Ближний Восток для переселений?!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Московский городской транспорт на 100 процентов отечественный



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

В Красноярске появились фейковая реклама VK Fest с Бастой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Столото» подписал соглашение в развитие стратегической поддержки комплекса ГТО и многоборья ГТО

Футбольная сборная России забила Белоруссии 4 безответных мяча

В Швейцарии завершился чемпионат Европы по спортивной и фитнес-аэробике


Александр Зверев

Зверев и Рууд не пожали друг другу руки после полуфинала «Ролан Гаррос» – из-за проблем с желудком у норвежца



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Акция «Чистый лес» состоялась в округе Шатура



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России