Добавить новость
103news.com
World News
Февраль
2018

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է միավորվել «Օրինաց երկրին»

0

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում որոշել է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը։

Կուսակցության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և ընդունել է հետևյալ որոշումները.

1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ

·    ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը,

·    նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած  կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով,

·    միաժամանակ, ինչպես այդ մասին բազմիցս ընդգծվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, «Հայկական վերածնունդ»  կուսակցության կազմակերպչական և ռեսուրսային հիմք էր հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցությունը,

ՀՎԿ արտահերթ համագումարը որոշել է բավարարել դիմած և նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը, եթե այն նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ` հնարավորություն տալով միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերին` առանձնացման միջոցով վերակազմակերպվել:

Ելնելով վերոգրյալից տեղեկացնում ենք, որ «Հայկական վերածնունդ»  կուսակցությունը պատրաստ է միավորված կուսակցություններին առանձնացման նպատակով վերակազմակերպվելու ցանկություն հայտնող կուսակցություններին տրամադրել օրենքով սահմանված փաստաթղթերը:

2. Նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որշում է միավորվել «Օրինաց երկիր»  կուսակցությանը:

3.Ամփոփելով վերոշարադրյալը «Հայկական վերածնունդ» կուսակցությունը փաստում է, որ այդուհանդերձ, 2017թ. խորհրդարանական ընտրություններում հավաքեց շուրջ 60.000 քվե` լինելով առաջինը արտախորհրդարանական ուժերի մեջ, և խորհրդարանական ընտրություններից ընդամենը հաշված ամիսներ առաջ նույն կուսակցությունը կարողացել էր հավաքել ավելի քան 20 % քվե Վանաձոր և Գյումրի քաղաքներում:

Կուսակցությունը նաև իր շնորհակալությունն է հայտնում բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին` կուսակցության հիմնադրման գործում ցուցաբերած համատեղ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա գործունեության մեջ»:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России