Էրդողանի կարծիքով` ամերիկյան պատժամիջոցները թուրքական ռազմական արդյունաբերության վրա լուրջ ազդեցություն չեն ունենա
«Միացյալ Նահանգները թշնամական վերաբերմունք են ցուցաբերում ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի հանդեպ։ Չնայած դրան ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ծագած դժվարությունները», - հայտարարել է Էրդողանը։