Ռուսաստանը ԱԹՍ-երով և հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ
Ռուսաստանը անցած գիշեր Ուկրաինայի դեմ հերթական զանգվածային հարվածներ է իրականացրել՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Զակարպատյան մարզի Մուկաչևո քաղաքում ձեռնարկություններից մեկի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ։ Ռուսական զորքերը Լվովի դեմ համատեղ հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Սադովին։ Շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին ավելի ուշ պարզաբանել է, որ մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Տասնյակ բնակելի...
