Добавить новость
103news.com
World News
Февраль
2023

27+1. ինչպես հայ փրկարարների խմբի «անհայտ» անդամը կյանքեր փրկեց Թուրքիայում

0

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7․7 մագնիտուդով հզոր երկրաշարժից ժամեր անց հայ փրկարարների խումբն արդեն Թուրքիայի ճանապարհին էր՝ օգնելու աղետից ամենատուժած շրջաններից մեկին՝ Ադըյամանին։ 

Վերջին մոտ հարյուր տարվա ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժից տուժեց ավելի քան 13 մլն մարդ, փլուզվեցին հարյուրավոր շենքեր, հազարավոր մարդիկ մնացին փլատակներում։ 

Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների համար այս օրերին Ադըյաման ու աղետից տուժած մյուս շրջաններ ժամանած փրկարարների աշխատանքը վերջին հույսն էր՝ գտնելու փլատակներում մնացած ընկերոջը կամ հարազատին։ 

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7․7 մագնիտուդով հզոր երկրաշարժից ժամեր անց հայ փրկարարների խումբն արդեն Թուրքիայի ճանապարհին էր՝ օգնելու աղետից ամենատուժած շրջաններից մեկին՝ Ադըյամանին։ 

Վերջին մոտ հարյուր տարվա ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժից տուժեց ավելի քան 13 մլն մարդ, փլուզվեցին հարյուրավոր շենքեր, հազարավոր մարդիկ մնացին փլատակներում։ 

Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների համար այս օրերին Ադըյաման ու աղետից տուժած մյուս շրջաններ ժամանած փրկարարների աշխատանքը վերջին հույսն էր՝ գտնելու փլատակներում մնացած ընկերոջը կամ հարազատին։ 

«Ջեկը շատ լավ է աշխատել, հարմարվել է տեղանքին։ Չի եղել որևէ խնդիր, որն առաջադրված լիներ և չիրականացվեր։ Անգամ եղել է դեպք, որ Պակիստանից այստեղ եկած փրկարարները դիմել են մեր հրամանատարությանը՝ Ջեկի օգնության խնդրանքով։ Բնականաբար, մենք ընդառաջել ենք, և նրանք Ջեկի միջոցով կարողացել են մեկ անձի ողջ դուրս բերել փլատակներից»,- պատմեց փրկարարական խմբի անդամ Օնիկ Վարդանյանը՝ նշելով, որ Ջեկն առաջին անգամ է մասնակցում նման լայնածավալ փրկարարաորոնողական աշխատանքների։ 

Այն, որ շունը կարճ ժամանակում դառնում է բոլորի սիրելին, ինքներս համոզվեցինք հայ փրկարարներին այցելելուց րոպեներ անց, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց, դիվանագետ Սերդար Քըլըչը, ով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ադըյամանում այցելելու էր եկել հայ փրկարարներին, մոտեցավ շանն ու սկսեց շոյել նրա գլուխը, խաղալ նրա հետ։ «Շատ լավն է»,- պտտվեց ու ասաց մեզ Քըլըչը, ապա սիրով լուսանկարվեց Ջեկի հետ, ում շնորհիվ հայ փրկարարներն Ադըյամանում ընդհանուր առմամբ երկու ողջ մարդու են դուրս բերել փլատակներից։

«Մենք փրկարարներ ենք, եթե մեր օգնության կարիքը կա, ապա պետք է լինենք այստեղ»,- ասում է Հայաստանից ժամանած փրկարար խմբի պետ, կապիտան Վահե Գևորգյանը՝ խոսելով այն մասին, թե որքանով էր հեշտ կամ դժվար ծառայություն իրականացնել մի երկրում, որի հետ Հայաստանն ունի պատմականորեն չլուծված ու ցավոտ հարցեր։ «Իհարկե, կան որոշակի հոգեբանական պահեր, բայց աշխատում ենք զսպել դրանք։ Շատ են եղել դեպքեր, երբ Թուրքիայի քաղաքացիները՝ թուրքեր ու քրդեր, եկել են և իրենց շնորհակալությունն են հայտնել մեզ այստեղ գալու ու օգնելու համար։ Եղել են նաև Թուրքիայի քաղաքացի հայեր, ովքեր ևս եկել ու իրենց երախտիքի խոսքն են ասել մեզ»,- նշում է Գևորգյանը՝ պատմելով, որ այս օրերին հաջողությամբ համագործակցել են ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկրներից այստեղ ժամանած օտարերկրյա փրկարարների հետ։

Լեռնափրկարար դեսանտ, ավագ ենթասպա Աղասի Ավետիսյանը վստահեցնում է, որ միջազգային որակավորում ունեցող հայ փրկարարների թիմը պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած հանձնարարություն։ Իհարկե, աշխատանքի ընթացքում խնդիրներ ևս կային, բայց դրանց հաղթահարումն անհնար չէր։ 







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России