Добавить новость
103news.com
World News
Сентябрь
2023

Անցակետի մյուս կողմում արցախցիներն իրենց հարազատներին են սպասում, որոշների տեղը նույնիսկ չգիտեն

0
Լաչինի միջանցքի սկզբնամասում անորոշ սպասման մեջ են մի խումբ արցախցիներ։ Գրիգորի Զախարյանը արդեն երրորդ օրն է՝ այստեղ է։ Ադրբեջանի կողմից հարձակման լուրը լսելուն պես Ռուսաստանից Կոռնիձոր է հասել։


«Չերեզ-չերեզներով եսիմ զանգել ենք, իմացել ենք, դե ասում են` սաղ են, բայց ոչ մեկը ոչ մեկին չի տեսել, չի իմանում` որտեղ են, որ անտառում են, որ սարում են, ուղղակի ոչ մի տեղեկություն չունենք իրանցից», - ասում է նա։


Արցախում մնացած հարազատների մասին շատ բան չգիտի, բայց գույժը ստացել է՝ գյուղի մոտ տեղի ունեցած մարտերում երկու եղբայրներն են զոհվել, դիերը տեղափոխել են Ստեփանակերտ. - «Էսօրվա վրա իմ երկու ախպերս չկան արդեն, չգիտեմ։ Թևեր չունեմ, թռնեմ, հասնեմ, իմանանք՝ ինչ ա կատարվում»։


Հարազատները Արցախի Մարտունու շրջանի գյուղերից մեկում էին, հիմա նրանց հետ կապ հաստատել չի կարողանում։




«Ստեփանակերտի հետ կապ կա, օրվա ընթացքում ստացվում ա, գոնե մի բան իմանաս, բայց իրանց հետ ոչ մի կապ, որովհետև լույս չկա, հեռախոսները նստած ա», - պատմում է Գրիգորի Զախարյանը։


44-ամյա տղամարդու Ստեփանակերտում մնացած հարազատներն էլ ասել են՝ առանց ջուր, առանց սնունդ, անորոշ վիճակում հիմա նկուղներում են։ «Գոնե գան, գոնե բաց թողնեն մարդկանց», - սրտնեղում է աչքը ճանապարհից չկտրող արցախցին։




«Ոչ մեկը ոչ մի բան չի ասում, այնտեղի ժողովուրդն էլ ա, արդեն իրարից խաբար չեն, սաղ ապաստարաններ են ման գալիս, որ թաքնվեն, գոնե սաղ մնան», - ասում է նա։


Գրիգորի Զախարյանը նշում է՝ հարազատներն Արցախում ապրելն արդեն անհնար են համարում։ Հույս ունի՝ րոպե առաջ կկազմակերպվի ժողովրդի դուրսբերումը Արցախից։


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր հայտարարել էր, որ «Բաքուն պատրաստ է ապահովել Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով քաղաքացիական անձանց՝ սեփական մեքենաներով տեղաշարժի անվտանգությունը»։


Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ քննարկվում է քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: Հստակություն, սակայն, չկա։


Հայտնի չէ, թե ինչպես կկազմակերպվի մարդկանց տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Անցակետի այս կողմում արցախցիներն իրենց հարազատներին են սպասում. - «Սպասողական վիճակ է։ Էն ա, որ մի հատ կարիդոր ա, Լաչինի կալիդորն ա, որ հույս ունենք, որ մեր ժողովրդին առողջ հելնե, գոնե սաղ սալամաթ ըլնեն, չկոտորեն սաղին»։


 


 




 






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России