Ողբերգական դեպք՝ Երևանում. «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1 ամսական տղա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ մեկ ամսական Գոռ Մ.-ն է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Ողբերգական դեպք՝ Երևանում. «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1 ամսական տղա appeared first on ԳԱԼԱ.

