Մեկնարկեց Ոսկե Ծիրան 2025-ը
Երևանում սկսվեց կինոտոնը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում՝ արդեն 22-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, կցուցադրվեն հեղինակավոր փառատոններում մրցանակ ստացած մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ օսկարակիր «Անորան»։
Այս տարի փառատոնը բացվեց իրանցի անվանի արվեստագետ, կինոռեժսիոր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը այս տարի Կաննում գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու է արժանացել:
Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Հայաստան է ժամանել նաև անվանի կինոռեժիսոր, Կաննի...
