Ճարտարապետը բեռնափոխադրման կոնտեյներներից անհավանական տուն է նախագծել (լուսանկարներ)
Անապատի կենտրոնում բեռնափոխադրման մեծ կոնտեյներում ապրելն ամենևին էլ հրապուրիչ միտք չէ, սակայն լոնդոնցի ճարտարապետ Ջեյմս Ուիթաքերի անհավանական մտահղացումը տեսնելուց հետո, հավանաբար, կփոխեք ձեր կարծիքը:
Ինչպես նշում է Bored Panda-ն, 200քմ մակերեսով տունը, որում կան հարմարավետ կյանքի համար բոլոր պայմանները՝ խոհանոց, հյուրասենյակ, 3 ննջարան, բաղկացած է տարբեր անկյունների տակ իրար միացված առևտրային կոնտեյներներից:
Դիզայներական հետաքրքիր մտահղացման շնորհիվ տունը նման է անապատում բացված ծաղկի:
Ուիթաքերը պատմել է, որ տան նախագիծը մշակել էր տարիներ առաջ: Դրա կառուցումը սկսվելու է հաջորդ տարի՝ Լոս Անջելեսից պատվիրատուի համար: