Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 15.10.2017

Նյու Յորքից բացի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ քրեական գործ է հարուցվել նաև Լոնդոնում

Tert.am (hy) 

Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ հոկտեմբերի 11-ին բացված քրեական գործի շրջանակներում նրան 4 մեղադրանք է ներկայացվել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Վայնշտեյնի դեմ հերթական բողոքն ստացվել է հոկտեմբերի 14-ին: Բրիտանուհին, ում անունը դեռևս չի բացահայտվում, Վայնշտեյնին մեղադրել է 3 բռնաբարության մեջ: Նրա խոսքով՝ կինոպրոդյուսերը իր վրա հարձակվել է Վեսթմինստերում 2010, 2011 և 2015 թվականներին:

Հիշեցնենք, որ Miramax և The Weinstein Co. Читать дальше...

Բասկետբոլ. Հայտնի են Մ16 առաջնության երրորդ տուրի հանդիպումների արդյունքները

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցած մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության երրորդ տուրում ԽՄՕՄՄ-ը տոնել է իր երրորդ անընդմեջ հաղթանակը` 51:36 հաշվով առավելության հասնելով «Արաբկիր խաղերի» նկատմամբ,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Читать дальше...



ԱՄՆ-ն հետաձգել է Green Card-ի գրանցման հայտերի ընդունումը

Tert.am (hy) 

ԱՄՆ-ն հետաձգել է Diversity Visa Lottery 2019-ի հայտերի ընդունումը տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք ի հայտ են եկել ծրագրի մեկնարկից անմիջապես հետո:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Էկվադորում ԱՄՆ դեսպանության կայքում հաղորդվում է, որ տեխնիկական խափանման պատճառով DV-2019 գրանցումային շրջանը նորից է սկսվում, և 2017-ի հոկտեմբերի 3-ից լրացված բոլոր հայտերը ևս մեկ անգամ պետք է լրացվեն:

DV-2019-ի համար նոր գրանցումային շրջանը բացվում է հոկտեմբերի 18-ին և կավարտվի նոյեմբերի 22-ին... Читать дальше...

Երիտասարդ բրիտանուհին ծննդաբերել է հղիության մասին իմանալուց 4 ժամ անց

Tert.am (hy) 

Բրիտանիայի Հարավային Յորքշիր կոմսության 19-ամյա բնակչուհին, ով չէր հասկանում, թե ինչու է գիրանում, պատկերացում անգամ չի ունեցել, որ հղի է մինչև երկունքի ցավերի սկսելը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Քոնի Ուիթոնը երկար ժամանակ տանջվել է 25 կգ ավելորդ քաշից ձերբազատվելու համար և անհանգստացել է, երբ առանց պատճառի նորից է սկսել գիրանալ:

Նշվում է, որ երիտասարդ կինը մեջքի հատվածում մշտական ցավեր է ունեցել, սակայն շարունակել է ապրել իր բնականոն կյանքով: Որոշ ժամանակ անց դիմելով բժշկի՝ պարզել է... Читать дальше...

Մեսսիի կինը լուսանկար է հրապարակել՝ հաստատելով, որ երեխայի է սպասում

Tert.am (hy) 

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեո Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն հաստատել է, որ սպասում է երրորդ երեխայի ծննդին:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, արգենտինուհին լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում, որտեղ ամուսինները պատկերված են իրենց որդիների հետ միասին: Լուսանկարին կից Անտոնելան գրել է. «Հինգ հոգուց բաղկացած ընտանիք»:

Ամուսիններն արդեն երկու որդին ունեն՝ 4-ամյա Տիագոն և 1-ամյա Մատեոն:

Ոչ ոք այլևս չի կարող վստահել ԱՄՆ-ին. Իրանի ԱԳ նախարար  

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս է գալիս բոլոր համաձայնագրերից, այդ իսկ պատճառով մյուս երկրները այլևս չեն կարող վստահել ԱՄՆ-ին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: 

Իրանցի նախարարի խոսքով՝ ՍՄՆ-ի նկատմամբ վստահության բացակայությունը վերաբերում է ոչ միայն միջուկային գործարքին:

«Այդ վարչակազմը դուրս է գալիս բոլոր համաձայնագրերից: Ոմանք դա անվանում են ներկայիս վարչակազմի մարտավարություն... Читать дальше...



Երևանի կենտրոնում դանակահարել են 18-ամյա տղայի. shamshyan.com

Tert.am (hy) 

Երևանում այսօր՝ ժամը 00:10-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Նրան հիվանդանոց է տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 74 հերթապահ խումբը՝ Սեբաստիա փողոցի թիվ 131 հասցեի մոտից: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 18-ամյա Արման Ավետիսյանն է և վնասվածքները ստացել է նախորդ օրը կեսգիշերին, Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում՝ անհայտ անձի կողմից... Читать дальше...

Սիրիայի զինված ընդդիմությունն սկսել է Ռաքքայի ազատագրման վճռական գրոհը

Tert.am (hy) 

Սիրիայի հյուսիսում սկսվել է Ռաքքայի ազատագրման վճռական գրոհը: Life.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական ընդդիմադիր զորամիավորման ջոկատները:

Խաղաղ բնակիչներին տարհանել են ազատագրական պայքարի կենտրոնում hայտնված քաղաքից: Տարհանումն իրականացրել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ 275 գրոհային հանձնվել է զինվորականներին: Հանձնված գրոհայինները և նրանց ընտանիքների ելքը քաղաքից նույնպես ապահովվել է:

Օրեր առաջ հաղորդվում էր... Читать дальше...

Հույն հոգևորականները եկեղեցու զանգերը կհնչեցնեն՝ ի նշան սեռափոխության մասին օրենքի դեմ բողոքի

Tert.am (hy) 

Հույն հոգևորականները մեկ շաբաթվա ընթացքում օրական երեք րոպե  կհնչեցնեն եկեղեցու զանգերը՝ ի նշան պաշտոնապես սեռի փոփոխությունը հեշտացնող օրենքի ընդունման դեմ բողոքի:

Ինչպես հաղորդում է The Associated Press-ը, հոգևորականները՝ մետրոպոլիտ Կալավրիտայի Ամվրոզիոս եպիսկոպոսի գլխավորությամբ, որոշել են, որ կիրակի օրվանից սկսած մինչև շաբաթ ամեն օր կեսօրին 3 րոպե տևողությամբ կխփեն եկեղեցու զանգերը երկրի արևմտյան շրջանում:

Հոգևորականները կոչ են արել չեղարկել «հակաքրիստոնեական» և «հակահունական»... Читать дальше...

Հայտնի են Ավստրիայի խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները. երկիրը կարող է ունենալ ամենաերիտասարդ կանցլերը

Tert.am (hy) 

Ավստրիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք անցկացվել են հոկտեմբերի 15-ին, առաջատարը պահպանողական «Ավստրիայի ժողովրդական կուսակցությունն» է՝ ներկայիս արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ:

DW.com-ի հաղորդմամբ՝ ընտրությունների նախնական ոչ պաշտոնական արդյունքների համաձայն՝ պահպանողականները հավաքել են ձայների 31.5 տոկոսը:

Երևանյան ժամանակով 20:00-ի դրությամբ՝ երկրորդ տեղով անցնում է 27.1 տոկոս ձայն ստացած Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը... Читать дальше...

Ղրղըզստանի նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահի հովանավորյալը

Tert.am (hy) 

Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ այսօր անցկացված նախագահական ընտրություններում հաղթում է նախագահամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը: 

Ինչպես հաղորդում է DW.com-ը, քվեաթերթիկների մի մասը հաշված հանձնաժողովը հայտնել է, որ վերջինս հավաքել է ձայների 54.2 տոկոսը, մինչդեռ նրա մրցակցի՝ ընդդիմադիր Օմուրբեկ Բաբանովի օգտին քվեարկել է ընտրողների 33.6 տոկոսը: Ընտրություններում նախնական հայտը կազմել է 54... Читать дальше...

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 230-ը, կա ավելի քան 300 վիրավոր

Tert.am (hy) 

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 231-ի:

Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, ավելի քան 300 մարդ վիրավորվել է: Զոհերի մեծ մասը տեղի բնակիչներ են: Մահացածների թվում մի քանի զինվորականներ կան:

Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչության կատարողը մահապարտ ահաբեկիչն է եղել: Նա բեռնատարի ղեկին է գտնվել, որով նախ վթարվել է՝ բախվելով այլ մեքենաների և մոտոցիկլետերի, այնուհետև քաղաքի կենտրոնում դուրս է եկել բանուկ խաչմերուկ... Читать дальше...

Պետությունը պետք է որոշի՝ որոնք են գերակա ուղղությունները և հատուկ վերաբերմունք ցուցաբերի այդ ոլորտների մասնագետների նկատմամբ. Արամ Սիմոնյան

Tert.am (hy) 

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կարծում է, որ կան ոլորտներ կամ մասնագիտություններ, որոնք պետք է առանձահատուկ ուշադրության արժանանան պետության կողմից։ 

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ պետությունը նախ ինքը պիտի մտածի կամ որոշի, թե իր գերակա ուղղությունները որոնք են մասնագետներ պատրաստելու հարցում. օրինակ, եթե մենք ունենք Ատոմակայան, նշանակում է՝ ֆիզիկան մեզ համար կարևոր է:  

«Օրենսդրությունը պետք է կարգավորի։ Եթե ուսանողը կապված է կապի հետ, ռադիոկապ, համակարգիչներ... Читать дальше...


Музыкальные новости
Пётр Чайковский

Театр оперы и балета Удмуртии объявил о сборе средств на памятник Петру Чайковскому





Rss.plus
Александр Лукашенко

Лукашенко отдал куртку ветерану ВОВ на параде Победы в Москве




Путин утвердил структуру нового правительства РФ

«Прекратить оказание соцуслуг»: минераловодский приют для бездомных обжалует решение суда

Легковушка слетела в кювет под Москвой, погиб подросток

Развожаев возмутился сравнению Севастополя с дырой в эфире канала «Пятница!»




Չեմ ցանկանում, որ ընտրապայքարը թեժանա, թեժ եղել են այն տարիները, որոնք աշխատել ենք. Ռինդի գործող գյուղապետ

Tert.am (hy) 

Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոյեմբերի 5-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու, Ռինդի գործող գյուղապետ Հուսիկ Սահակյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե իր շանսերը գնահատելով՝ ընտրություններին կանցնի՞, թե ոչ, ասաց, որ անպայման հաղթելու է, երկրորդ կարծիք չկա։ 

Ինչ վերաբերում է մրցակցությանը մյուս երկու թեկնածուների հետ, որոնք ինքնաառաջադրվել են, Հուսիկ Սահակյանը նշեց, որ մրցակցությունը... Читать дальше...

Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջը մեղադրելով իրեն սպանելու փորձի մեջ

Tert.am (hy) 

Դերասան Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, դերասանն ասել է, որ կինը ցանկանում է վերջնականապես տիրանալ իր ունեցվածքին: Mash թելեգրամ-ալիքի տվյալներով՝ վերջին մի քանի տարիներին Ջիգարխանյանը կնոջ անունով է գրանցել այն ամենն, ինչ իրեն է պատկանում: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ օրեր առաջ Ջիգարխանյանի կինը ինքն է ոստիկանություն դիմել՝ խնդրելով տուն վերադարձնել ամուսնուն... Читать дальше...

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ օրական 3 ժամից ավել աշխատելն անիմաստ է

Tert.am (hy) 

Բրիտանացի հետազոտողները հարցում են անցկացրել շուրջ 2000 գրասենյակային աշխատակցի շրջանում և պարզել են, որ նրանց մեծամասնությունը աշխատանքային օրվա ընթացքում արդյունավետ աշխատանք է կատարում 3 ժամից ոչ ավելի ժամանակահատվածում:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, հարցման սկզբում բոլոր պատասխանողներին հարցրել են, թե արդյոք իրենք իրենց արդյունավետ աշխատող են համարում ողջ օրվա ընթացքում: Հարցմանը մասնակցողների 79 տոկոսն այդ հարցին բացասական պատասխան է տվել:

Այնուհետև գիտափորձի հեղինակները խնդրել են նշել այն ժամանակահատվածը... Читать дальше...

Լուկաս Վասկես. Իսկոն փողոցային ֆուտբոլ է խաղում, նա չի թաքցնում իր էությունը

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկաս Վասկեսը մեկնաբանել է Պրիմերայի 8-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակը՝ գովեստի խոսքեր ասելով իր թիմակից Իսկոյի հասցեին:

Читать дальше...

Հարկային օրենսգրքի թվացյալ վատ բաների, օրինակ՝ դրույքաչափերի բարձրացման պատճառով հսկայական բարելավումներն անտեսվում են. Ալ. Խաչատուրյան

Tert.am (hy) 

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը Tert.am-ի հետ զրույցում դրական պատասխան տվեց հարցին, թե արդյո՞ք կենտրոնն արդարացրել է ՀՀ վարչապետի հույսերը՝ հաշվի առնելով, որ կենտրոնի ստեղծման ժամանակ Կարեն Կարապետյանն ասել էր, թե այդ թիմի հետ մեծ հույսեր է կապում։ 

«Կարծում եմ՝ այո։ Թեև դա կորոշի հոգաբարձուների խորհուրդը ամեն տարի, երբ կքննարկի կենտրոնի գործունեության կատարողականը։ Կա ֆորմալ պրոցես, որի միջոցով այդ գնահատականը ստանում է ինչ-որ մի տեսք»,-ասաց նա... Читать дальше...



Москва

Армяне в Великой Отечественной войне: Иван Георгиевич Магакьян


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин поздравил Мишустина с назначением на пост председателя правительства РФ



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Лоза

"Они убрали Листьева". Лоза назвал виновников убийства Владислава Листьева




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Развод на договорных матчах: схемы, риски и пути предотвращения

Фитнес прокачивает онлайн // Благодаря чему растет спрос на видеотренировки

Калужане выиграли 8 медалей на всероссийских соревнованиях по пауэрлифтингу


Карен Хачанов

Теннисист Хачанов вышел в третий круг "Мастерса" в Риме



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

«Прекратить оказание соцуслуг»: минераловодский приют для бездомных обжалует решение суда



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России