Անգլիայի առաջնության ամենաարագ ֆուտբոլիստները
«Opta» գործակալությունը ներկայացրել է Անգլիայի ընթացիկ առաջնության ամենաարագ ֆուտբոլիստներին:
Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն զարգացրել է 35.48 կմ/ժ արագություն: Դա լավագույն արդյունքն է ընթացիկ մրցաշրջանում:
Երկրորդ տեղում է «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստ Պատրիկ վան Անհոլտը»՝ 35.42, երրորդն է Անտոնիո Ռյուդիգերը «Չելսիից»՝ 35.19, չորրորդը՝ Կայլ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիից»՝ 35.16, իսկ հնգյակը եզրափակում է Օլիվեր Բյուրկեն «Վեսթ Բրոմվիչից»՝ 35.13: