Ադամ Նավալկա. Հայերը շատ կազմակերպված են խաղում և կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար
Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Հայաստանի հետ վաղն անցացնելիք խաղից առաջ, այսօր հանդիպել է լրագրողների հետ և կիսվել սպասելիքներով.
- Ի՞նչ հետևություններ եք արել այս խաղից առաջ։ Հայաստանի հետ նախորդ խաղում հայ ֆուտբոլիստները սխալներ են թույլ տվել, որոնցից օգտվել եք։
- Նախորդ խաղը բավականին ծանր էր մեզ համար: Հայերը շատ կազմակերպված են խաղում, ունեն հարձակվողներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել: Վաղն ամեն ինչ կերևա: Մենք պատրաստ ենք այս խաղին, ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում:
Հիշեցնենք` ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 5-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին: