Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Շատ հստակ գիտենք, որ մեր քայլը ճիշտ է, մեր շահերից բացարձակ չի բխում 180 աստիճանով շեղվել այս վիճակից. Գ. Մելիքյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին

0

Այսօր Հայաստանում ժողովրդի և քաղաքական կուսակցությունների բացարձակ մեծամասնությունը կողմ է ԵԱՏՄ-ին անդամակցության որոշմանը. համենայնդեպս, այդ հարցի հետ կապված միտինգներ, ցույցեր, կոշտ արտահայտություններ տարբեր ուժերի կողմից, այդ թվում՝ նաև ընդդիմադիր, չկան:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ԵԼՔ-ի նախաձեռնությանը:

«Քննարկվում էր ընդամենը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որը վերածվեց նաև հիմնավոր քննարկման, ոչ թե կրքոտ քննարկման: Համոզված եմ, որ այդ մեկուկես ժամվա քննարկումների ընթացքում թե՛ ժողովուրդը, թե՛ հիմնական քաղաքական ուժերը, քաղաքական օրակարգ ձևավորողները համոզվեցին, որ ճիշտ քաղաքական որոշում է կայացվել՝ անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը: Եվ ընդամենն իրականացնել քննարկում՝ քննարկում իրականացնելու համար, այնքան էլ տեղին չէ»,-ասել է ՀՀԿ պատգամավորը:

Նա պարզաբանել է, որ քննարկումների ընթացքում հարցեր էին հնչում ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից, որ իշխող քաղաքական ուժը վախենում է, չի ցանկանում մասնակցել քննարկումներին, պատճառներ չունի որոշում չկայացնելու, խնդիրներ է տեսնում այդ որոշումը քննարկելու:

«Ես կարծում եմ, որ դրանք ընդամենը վերացական արտահայտություններ էին, և հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն ուղղակի չկա, որովհետև գործող հիմնական հանձնաժողովը՝ ոչ ժամանակավորը, ցանկացած նմանատիպ հարց ի վիճակի է քննարկելու ցանկացած դեպքում: Անգամ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ իրենք կկազմակերպեն կամ առաջարկությամբ հանդես կգան նաև լսումներ իրականացնելու, սա նույնպես ընդամենն իրենց վրա ուշադրություն սևեռելու նպատակ է հետապնդում»,-ասաց նա։

Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ դրա կարիքը և անհրաժեշտությունն ուղղակի չկա: Ասելը դեռևս չի նշանակում, որ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա, խուսափելու որևէ խնդիր բացարձակապես չկա:

«Մենք շատ հստակ գիտենք, որ մեր կատարած քայլը ճիշտ է, 180 աստիճանով շեղվելն այս վիճակից, բացարձակ մեր շահերից չի բխում: Մենք կատարել ենք քայլ, որը բխելու է մեր ժողովրդի շահերից, մեր պետության շահերից, մեր անվտանգության շահերից, մեր տնտեսական առաջընթացի շահերից, անվտանգություն ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ տնտեսական անվտանգությունը»,-վստահեցրել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ այս միությունը տնտեսական միություն է, ռազմաքաղաքական միություն չէ, ռազմաքաղաքական այլ միություն ունենք՝ ՀԱՊԿ-ի անդամ ենք:

Անդրադառնալով այն հարցին, որ երբ ԵԱՏՄ-ին միանալու հարցն էր քննարկվում, հանրապետականները խոսում էին նաև ռազմական անվտանգության մասին, Գագիկ Մելիքյանը պատասխանել է. «Իսկ ինչ է, ԼՂ հարցը հիմա մեզ համար առաջնային չէ՞, իհարկե, առաջնային է, բայց այս պարագայում շատ ավելի ճիշտ է այս միությանն անդամակցելը: Մենք անդամակցում ենք մի միության, որի անդամ երկրները՝ նաև մենք, բավականին երկար ճանապարհ ենք անցել միասին՝ 70 տարվա, 90 տարվա համատեղ ճանապարհ ենք անեցել: Վերջին հաշվով, մենք ինտեգրված ենք այդ միությանը: Մենք, մնալով այս կառույցում, տնտեսական հարց ենք լուծում»:

 





Губернаторы России
Москва

Собянин: Доля новейших вагонов в метро Москвы с 2010 года увеличилась в шесть раз





Москва

ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Найк Борзов

Найк Борзов, Therr Maitz, ZOLOTO и еще четыре десятка концертов за 2 дня




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»


Екатерина Александрова

Теннисистка Екатерина Александрова вышла в полуфинал турнира в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России