Իրանը և Թուրքիան խոստանում են կանխել Իրաքյան Քրդստանի անկախացումը
Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում այսօր կայացած հանդիպման ժամանակ խոստացել են սերտորեն համագործակցել՝ կանխելու Իրաքի և Սիրիայի տարանջատումն ու հակադարձել Իրաքյան Քրդստանի անկախության ձգտմանը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ շիա մուսուլման բնակչություն ունեցող Իրանն ու մեծամասամբ սուննի մահմեդականներով բնակեցված Թուրքիան ջերմ հարաբերությունների մեջ չեն եղել, սակայն նրանց միացրել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն՝ մտավախություն առաջացնելով, որ այն ապստամբությունների առիթ կտա իրենց երկրներում բնակվող քրդական համայնքներին:
«Մենք կայունություն և անվտանգություն են ուզում Միջին Արևելքում: Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն արտասահմանյան երկրների կողմից ղեկավարվող դավադրություն է և մերժվում է Թեհրանի ու Անկարայի կողմից», - հայտարարել է Ռոհանին:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քրդստանի բնակչությունը կողմ է քվեարկել անկախությանը սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի ժամանակ: