Լեհաստանի հավաքականի հարձակվողը 20 հազար եվրո է տրամադրել հայրենակցի վիրահատության համար
Իտալական «Նապոլիի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը գումար է տրամադրել այլ ֆուտբոլիստի վիրահատության համար,- հաղորդում է Goal.com-ը:
«Գուրնիկի» հարձակվող Կոնրադ Նովակը լուրջ վնասվածք է ստացել՝ կտրելով ծնկի խաչաձև կապանները: Միլիկը նրա վիրահատության համար տրամադրել է 20 հազար եվրո: Նովակը վիրահատվել է Հռոմի «Վիլա Ստյուարտ» կլինիկայում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Միլիկը նորից ստացել էր նմանատիպ վնասվածք: