Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Սխալ է համեմատել Կատալոնիայի և Արցախի հիմնախնդիրները․իսպանացի փորձագետ

0

Իսպանացի միջազգային առևտրի մասնագետ, բլոգեր Գոնսալո Սուարեսի խոսքով՝  Կատալոնիայի հանրաքվեն անօրինական էր, որովհետև սահմանադրությամբ է ասված՝ Իսպանիան չի կարող մասերի բաժանվել: Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ երբ Կատալոնիան որոշեց հանրաքվե անցկացնել, գիտեր, որ անօրինական քայլի է դիմում, և երկրի կենտրոնական իշխանությունները դրա դեմ ինչ-որ քայլեր կնախաձեռնեն:

«Այնուամենայնիվ, նրանք որոշեցին դա անել: Մադրիդի իշխանությունները փորձում էին օգտագործել Կատալոնիայի ոստիկանությանը, որպեսզի խուսափեն հանրաքվեի իրականացումից, բայց  Կատալոնիայի ոստիկանությունը դավաճանեց կառավարությանը՝ ոչինչ չանելով: Վաղ առավոտյան պարզվեց, որ կատալոնական ոստիկանությունը թույլ է տալիս մարդկանց՝ մտնել ընտրատարածքներ՝ քվեարկության համար: Այդ պատճառով էլ  իսպանական իշխանությունները կարիք զգացին Մադրիդի ոստիկանության միջամտությանը: Բայց մարդիկ արդեն ընտրատարածքներում էին, և նրանք դուրս պետք է բերվերին այդտեղից: Այլ տարբերակ չուներ Մադրիդի ոստիկանությունը, եթե թողնեին, որ քվեարկությունն ընթանար, պետք է ընդունեին քվեարկության արդյունքները: Ես կողմ եմ նրան, ինչ արեց Մադրիդի իշխանությունը»,- ասաց նա՝ նկատելով՝ Իսպանիայի կենտրոնական իշխանությունները հաստատեցին օրենքի ուժը:

Իսպանացի փորձագետի խոսքով՝ Կատալոնիայի հանրաքվեի արդյունքում տեղի ունեցողի վերաբերյալ  միջազգային հանրությունը եզրահանգումների եկավ Կատալոնիայի ազգայնականների ներկայացրածի հիման վրա: «Նրանք փորձում են միջազգային հանրությունում Իսպանիային ներկայացնել որպես ագրեսորի: Նրանք այդպես են անում, որովհետև դա է միակ ճանապարհը անկախություն ստանալու համար»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ Կատալոնիան, առանց Իսպանիայի, չի էլ կարող ինքնուրույն գոյատևել, չունի այդ հնարավորությունները, Կատալոնիան կապված է Իսպանիայի հետ տնտեսական, քաղաքական կապերով, ամեն ինչով: «Նրանք կարիք ունեն միջազգային օգնության: Դրա համար վարվում են այնպես, ինչպես այլ երկրները, ինչպես օրինակ, Շոտլանդիան, որը լրիվ այլ խնդիր ուներ»,- ասաց նա:

Գոնսալո Սուարեսի խոսքով՝ Կատալոնիայի հանրաքվեն տարիներ առաջվա սկսած խնդիրների հետևանք է: Ամեն ինչ, ըստ նրա, սկսվել է դեռևս 50 տարի առաջ, երբ կատալոնացիներին թվաց՝ նրանք վատ վերաբերմունք են վայելում տնտեսական ոլորտում կենտրոնական իշխանությունների կողմից: «Նրանց թվում էր, թե Կատալոնիան շատ մեծ հարկեր է վճարում: Իրականում նրանք վճարում էին ավելի շատ գումար, քանի որ ավելի հարուստ էին: Իսկ նրանք ցանկանում էին վճարել այնքան գումար, որքան Իսպանիայի ավելի աղքատ մասերն էին վճարում»,- ասաց նա՝  համոզված պնդելով Կատալոնիայի խնդիրը քաղաքական չէ:

Նա նկատեց՝ կատալոնական հիմնախնդրում չկան ո՛չ ազգայնական, ո՛չ քաղաքական պատճառներ: «Չենք կարող ասել, որ այնտեղ կան ազգայնական շարժումներ: Կատալոնիան բազմամշակութային է, մարդիկ կան՝ Մարոկկոյի, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Իսպանիայի այլ հատվածներից և այլ երկրներից: Նրանք ապրում են Կատալոնիայում, չենք կարող ասել, որ այնտեղ ազգայնականություն կա, և  նրանք կառուցում են իրենց համայնքը: Այստեղ խնդիրը տնտեսական է»,- ասաց նա:

Իսպանացի փորձագետի համոզմամբ՝ ի վերջո Կատալոնիան կհարգի օրենքը, և այն չի ճանաչվի որպես անկախ պետություն: «Ես կարծում եմ, որ ի վերջո նրանք կբանակցեն Իսպանիայի  կենտրոնական իշխանությունների հետ և համաձայնության կգան»,- ասաց նա:

Գոնսալո Սուարեսը զարմանքով է նկատում, որ Հայաստանում և մի շարք այլ երկրներում Իսպանիան համեմատում են Խորհրդային միության հետ: «Իսպանիայում չկան ազգայնական տրամադրություններ, դա չենք կարող ասել նույնն է, ինչը որ Հայաստանն արեց՝ Խորհրդային միությունից դուրս գալով և անկախանալով: Կատալոնիայի դեպքում պատկերը լրիվ այլ է»,- ասաց նա: Նկատեց, որ շատ դեպքերում մարդիկ աջակցում են Կատալոնիային, քանի որ կարծում են, որ հանրաքվեն պայքար էր նրա՝ անցյալում ունեցածի համար: «Եվ հետո, եթե Հայաստանի պայքարում էր կոմունիզմի դեմ, ապա Կատալոնիան պայքարում է կոմունիզմի համար»,- ասաց նա:

Իսպանացի փորձագետի կարծիքով՝ հնարավոր է՝ լինեն երկրներ, որոնք ճանաչեն Կատալոնիայի անկախությունը: Նկատեց, որ քաղաքականությունն է այդպիսին՝ երբ կա միջազգային հիմնախնդիր, հայտնվում են երկրներ, որոնք փորձում են օգուտներ քաղել՝ կողմերից մեկին աջակցելով:

Նա համաձայնեց կարծիքների հետ, որ Կատալոնիայի հանրաքվեն քաոս է ստեղծել Իսպանիայում, սակայն նշեց, որ այսպես թե այնպես Իսպանիայի քաղաքական դաշտը քաոտիկ է: «Իսպանիայում քաղաքական համակարգը բավականին բարդ է, ցանկացած քաղաքական ուժի պրովոկացիան մեծ փոփոխություններ է բերում: Ես կարծում եմ, որ ամենամեծ փոփոխությունը կլինի այն, որ Կատալոնիայի իշխանությունները պարտավորվեն բանակցել Իսպանիայի կենտրոնական իշխանությունների հետ, որովհետև անգամ եթե մենք չենք ցանկանում ընդունել հանրաքվեն, պետք է հաշվի առնենք, որ Կատալոնիան կարծում է, որ իր նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել, և դրա շուրջ պետք է բանակցություններ լինեն: Այլ կերպ հնարավոր չէ: Անհնար է, որ Կատալոնիան անկախ լինի, դա նույնն է, եթե Երևանը Հայաստանից անկախանա»,- ասաց նա:

Թե որքան կտևի Կատալոնիայի և Իսպանիայի կենտրոնական իշխանությունների միջև հաշտեցման գործընթացը, նա դժվարացավ ասել: Միայն նկատեց, որ Կատալոնիայում եղած ազգայնականները կօգտագործեն հանրաքվեի արդյունքները և միանգամից Իսպանիայի իշխանությունների հետ համաձայնության չեն գնա:

«Հանրաքվեն վնաս է հասցնելու Իսպանիայի տնտեսությանը, քանի որ Կատալոնիան իսկապես կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության մեջ: «19-րդ դարում շատ հանրային ներդրումներ Կատալոնիայում են լինում, շատերն իրենց ներդրումները պահում էին Կատալոնիայիում` Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության հետ մրցակցել կարողանալու համար: Հիմա շատ ընկերություններ, կազմակերպություններ ցանկանում են իրենց կապիտալը տեղափոխել Մադրիդ կամ Իսպանիայի այլ մասեր»,- ասաց նա:

Անդրադառնալով Կատալոնիայի հասարակության վերաբերմունքին՝ նա նկատեց, որ իրականում այնտեղ հասարակությանն առավել շատ է մասնատված, քան թվում է: Նրա խոսքով՝ հանրաքվեի արդյունքները ցույց տալիս հիմնվել են քվեարկությանը մասնակցած մարդկանց թվի վրա, սակայն չեն արձանագրել՝ քիչ չէին նաև այն մարդիկ, որոնք չեն հավատացել քվեարկությանը և չեն մասնակցել դրան:

Գոնսալո Սուարեսը  սխալ համարեց համեմատությունները Կատալոնիայի և Արցախի հիմնախնդիրների միջև: Նա մատնանշեց՝ Լեռնային Ղարաբաղում ապրում են էթնիկ հայեր, որոնք ցանկանում են Հայաստանի մաս դառնալ, իսկ Կատալոնիայում նման խնդիր չկա՝ այն բազմազգ երկիր է, որտեղ մարդիկ ապրում են կողք կողքի: «Կատալոնիան ցանկանու՞մ է լինել Ֆրանսիայի մաս, ո՛չ, ապա ինչու՞ է ցանկանում անկախանալ: Այստեղ էթնիկական խնդիր չկա»,- ասաց նա: Ի տարբերություն Կատալոնիայի, փորձագետի խոսքով, Արցախը մշտապես կարիք ունի Հայաստանի օժանդակությանը, այն մեկուսացված է, սակայն պայքարում են իրար հետ, քանի որ համարում են, որ նրանք բոլորը հայեր են, իսկ Կատալոնիայի դեպքում՝ նրանք ուզում են առանձնանալ Իսպանիայից, քանի որ կարծում են, որ շատ գումար են վճարում Իսպանիային:

Իսպանացու խոսքով՝ սխալ է նաև Կատալոնիայի հանրաքվեն համարել աշխարհում եղած ինքնորոշման իրավունքի համար եղած հանրաքվեների մի մաս: «Կատալոնիայի հիմնախնդիրը պետք չէ համեմատել ուրիշ հիմնախնդիրների հետ: Օրինակ՝ Շոտլանդիայի դեպքում՝ տարբեր ազգեր էին միմյանց դեմ պայքարում, շոտլանդացիները ցանկանում էին նորից առանձնանալ, քանի որ կարծում էին, որ Անգլիան նրանց թույլ չի տալիս անել այն, ինչ իրենք ցանկանում էին: Քրդստանն էլ լրիվ այլ խնդիր է, որովհետև նրանք խնդիրներ ունեն այլ երկրների հետ, գիտենք ՝ Թուրքիան, Սիրիան դեմ են քրդերին, նրանք ցանկանում են անկախություն, որպեսզի չսպանվեն: Արցախի դեպքում էլ, ինչպես ասացի՝ տարբերություններ կան: Բոլոր այս երկրների նախաձեռնություններում մենք տեսնում ենք էթնիկական խնդիրներ, բայց Կատալոնիայի դեպքում նման խնդիր ընդհանրապես չկա»,- ասաց նա՝ նշելով, որ Կատալոնիայում ապրողները հիմնականում Իսպանիայի այլ հատվածներից տեղափոխվածներ են, որոնք անգամ կատալոներեն չգիտեն և այնտեղ են, որովհետև այն Իսպանիայի ամենահարուստ շրջանն է:

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о реализации программы реновации в районе Филевский Парк





Москва

Сеть клиник «Будь Здоров» подвела итоги первого квартала 2024 г.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин объявил о начале испытаний беспилотного трамвая в городских условиях и запуске виртуальной карты «Тройка»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Бутман и Хабенский представят джазовую версию «Пети и волка» Прокофьева




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым

Эксперт оценила развитие района Филевский парк

Анимационной компании «ЯРКО» – 3 года!


Новак Джокович

Новаку Джоковичу исполнилось 37 лет в Швейцарии | Виды спорта



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Летом в Люберцах начнут реконструкцию территории у мемориала и создание сквера



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России