Google-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ քրոմբուքն ու Pixel 2 շարքի նորագույն սմարթֆոնները (լուսանկարներ)
Google ընկերությունը ներկայացրել է իր նորագույն գաջեթները, որոնց թվում են 2 առաջադեմ Pixel 2 և Pixel 2 XL սմարթֆոնը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, նորույթները տարբերվում են էկրանի չափսով, ինչպես նաև մարտկոցների հզորությամբ: Pixel 2 XL-ը ներկայանում է 6 դյույմ անկյունագծային էկրանով և բարակ շրջանակներով, մինչդեռ Pixel 2-ը՝ 5 դյույմ էկրանով և լայն շրջանակներով:
Էկրանները պաշտպանված են Gorilla Glass 5 ապակիով: Սմարթֆոնների կորպուսը պատրաստված է ալյումինից:
Pixel 2 շարքի նորույթների հիմնական առանձնահատկությունը գաջեթների արտաքին ստերեոբարձրախոսներով համալրված լինելն է:
Ինչ վերաբերում է հիշողության ծավալին, ապա սմարթֆոնները ներկայանում են 4-6 ԳԲ օպերատիվ և 64-128 ԳԲ ներկառուցվող հիշողությամբ: Սարքը համալրվել է 12.3 մեգապիքսել կետայնությամբ էկրանով:
Pixel 2 բազային տարբերակի արժեքը կազմում է 650 դոլար, իսկ Pixel 2 XL-ը՝ 850 դոլար, մինչդեռ մեծ հիշողությամբ տարբերակներն արժեն 100 դոլարով ավելի թանկ:
Սմարթֆոններից բացի որոնողական հսկան ներկայացրել է նաև «աշխարհի ամենաբարակ» քրոմբուքը, որը կարելի է օգտագործել ինչպես նոթբուք կամ պլանշետ:
Գաջեթի հաստությունը կազմում է 10 մմ, իսկ քաշը՝ մեկ կգ: Այն ունի 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողություն: Մեկնարկային արժեքը կազմում է 999 դոլար ԱՄՆ տարածքում: