Honda-ն առաջին անգամ կփակի Ճապոնիայում իր խոշորագույն գործարանը
Honda Motor ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մտադիր է դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը խոշորագույն ճապոնական գործարանում և փակել այն:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ճապոնական ընկերության մամլո հաղորդագրությունը, Սայտամա պրեֆեկտուրայի Սայամայի գործարանը կդադարեցնի աշխատանքը 2021 թվականին, հետագայում դրա գործառույթները կկատարեն նույն նահանգում գտնվող այլ ձեռնարկություններ:
Honda-ն ստիպված է վերանայել մատավարությունը Ճապոնիայում ներքին պահանջարկի կրճատման և ինքնագնաց ու էլեկտրական մեքենաների մշակման հետ կապված ծախսերի աճի պատճառով:
Սայտամա պրեֆեկտուրայում գործարանների համախմբման արդյունքում ընկերությունը Ճապոնիայում կարտադրի շուրջ 700 000 ավտոմեքենա ներքին շուկայի համար և 100 000 մեքենա՝ արտահանման:
Նախորդ տարի ավտոարտադրողը Ճապոնիայում 822 000 ավտոմեքենա է արտադրել, որոնցից 147200-ը արտահանվել է: