Սակի. Ինձ հիասթափեցրեց Անտելոտիի հանդեպ Բավարիայի վերաբերմունքը
Իտալացի մարզիչ Արիգո Սակին քննադատել է Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Կարլո Անչելոտիին հեռացնելու համար:
«Դա իսկապես հիասթափեցրեց ինձ: Ոչ միայն այն պատճառով, որ իրավիճակը կապված է իմ ընկերոջ հետ: «Բավարիայի» պահվածքն այն մարդու հանդեպ, ով ինձ մոտ հիացմունք է առաջացնում, հիասթափեցնող է:
Նրանք այնպես էին իրենց պահում, կարծես նախորդ դարի ակումբ են»,- Սակիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ Անչելոտին «Բավարիայում» աշխատում էր 2016 թվականի ամռանից: