Ընտանի կենդանիներ, որոնք վարսավիրների հնարամտության «զոհ» են դարձել (լուսանկարներ)
Բազմաթիվ մարդիկ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ընտանի կենդանիների, որոնց հարմարավետ գոյության համար ջանք ու միջոցներ չեն խնայում: Այնուհանդերձ՝ չարաճճի չորքոտանու նկատմամբ տածած սերը հաճախ չի խանգարում տերերին զվարճանալ կենդանիների հաշվին:
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է զավեշտալի ֆոտոշարք, որում ներկայացված են հումորի լավ զգացում ունեցող վարսավիրների կամ տերերի «զոհ» դարձած կենդանիները:
Ուսումնասիրելով մեկը մյուսից ուշագրավ կադրերը՝ հասկանում ես, որ խուզման սարքի միջոցով շնից մինչև առյուծ արքա մի քայլ է: