Մելանյա Թրամփի հերթական «ոճային հաղթանակը»՝ Սպիտակ տանն ընդունելության ժամանակ (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը նախքան Սպիտակ տուն տեղափոխվելն ու համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելը, եղել է ճանաչված մոդել, ինչի շնորհիվ 47-ամյա սլովենուհին փայլում է ոչ միայն անթերի կառուցվածքով, այլև բարձր ճաշակով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ԱՄՆ առաջին տիկինը հերթական «ոճային հաղթանակն» է տարել նախօրեին Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության ժամանակ:
Միջոցառումը նվիրված է եղել Միացյալ Նահանգների լատինական մշակույթի կրող իսպանալեզու համայնքին: Այս կապակցությամբ տիկին Թրամփն ընտրել է թեմատիկ հագուստ. նա հասարակ սպիտակ շապիկը համադրել է վառ վարդագույն, իսպանական մոտիվներով կիսաշրջազգետի ու համահունչ բարձրակրունկների հետ: