Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Գնում ենք ճիշտ ուղղությամբ` արտահանման ծավալներն աճում են, ԵԱՏՄ արտահանում ենք պատրաստի արտադրանք, իսկ ԵՄ` հումք. Էմիլ Տարասյան

0

Հայաստանից Եվրասիական տնտեսական միության-անդամ պետություններ կատարվող արտահանման ծավալները մեծացել են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը: Վերջինս նշեց, որ 2017թ.-ին արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ ավելացել են 26 տոկոսով:

Հարցին՝ ինչի՞ հաշվին է մեծացել արտահանումը, ո՞ր ոլորտների, Էմիլ Տարասյանն այսպես պատասխանեց. «Մենք ԵԱՏՄ ենք արտահանում հիմնականում պատրաստի արտադրանք, իսկ Եվրամիություն, օրինակ, արտահանվում է հումքը: Արտահանման ծավալների աճի վրա ազդել են մի շարք գործոններ. տարադրամի փոխարժեքների հետ կապված իրավիճակը կայունացավ, ռիսկեր կային, որոնք նվազեցվեցին,  ընթացակարգեր հստակեցվեցին, տեխնիկական խոչընդոտներ վերացան, բիզնեսը սովորեց, գործընկերներ ձեռքբերեց և այլն»:

Է. Տարասյանն ասաց, որ պետական քաղաքականությունը ևս նպաստեց արտահանման ծավալների մեծացմանը:

Հարցին, թե չիրացված ի՞նչ պոտենցիալի մասին էր խոսում Հայաստանի վարչապետը, ի՞նչն է խանգարում իրացնել այդ պոտենցիալը, փոխնախարարը պատասխանեց, որ  ժամանակի հարց է, ամբողջ պոտենցիալը իրացնելու համար պետք է ոչ միայն պետական, այլև՝ մասնավոր հատվածի աշխատանք:

«Պետք է տանել գործընկերների հայթայթման, շուկաների վրա ուղղորդված աշխատանք, որը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ պետք է արվի: Սա երկարատև աշխատանք է, պետք է շուկան ու սպառողը սովորեն այդ արտադրանքին: Ամեն դեպքում դինամիկան ցույց է տալիս, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ, և արտահանման ծավալները գնալով կաճեն»,- ասաց Է. Տարասյանը:

Ըստ նրա՝ ԵԱՏՄ շուկայում ռեալիզացվելու մեծ հնարավորություն ունեն թեթև արդյունաբերությունը, դեղագործությունը: Հարցին, թե այս տարվա արտահանման 26 տոկոսով ավելացած ծավալի ո՞ր մասն է կազմում Ռուսաստանը, Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ Ռուսաստանը ոչ թե տոկոսային, այլ ծավալային, արժեքային առումով է գերակշիռ մասը կազմում:

«Տոկոսային առումով Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան ուղղություններով արտահանումը չի զիջում, իսկ դրամային արժեքով եթե դիտարկենք հարցը, ապա Ռուսաստանը գերակշռում է, որովհետև սպառման ծավալը մեծ է, շուկան մեծ է: Ղազախստանն, օրինակ, ինքնաբավ է, իրացնում է իր սեփական արտադրանքը: Մենք զարգացնում ենք մեր արտահանումն այն ուղղություններով, որտեղ այն կարող է ամենից շատ վաճառվել»,- նշեց Էմիլ Տարասյանը:

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանում զարգացած է տեխնոլոգիաների, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, և Հայաստանը պետք է այլ պետությունների օրակարգեր մտնի ՏՏ ու «ՀայՏեք» ոլորտներով:

«Այս ոլորտը բեռնափոխադրման հետ կապված չէ, մենք կունենանք մեծ առավելություններ, որովհետև շուկան էլ մեծ է, պահանջարկն էլ, օգտագործվում է մարդկային ռեսուրս, քիչ կապ կա հումքի ներկրման հետ, և մենք այս ոլորտում կարող ենք լուրջ մրցակից լինել անգամ համաշխարհային մակարդակում: Մշակվում է ինովացիոն քաղաքականություն, որը կբերի նոր ուղղությունների զարգացմանն ու ստեղծմանը: Այս հնարավորությունից պետք է օգտվենք»,- ընդգծեց Էմիլ Տարասյանը:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Валерий Гергиев

Про царя в голове: Гергиев привез в «Большой» «Ивана Сусанина»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Анна Курникова

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России