Գուցե նախարարն անտեղյակ է, որ թանկացումներ կան, գուցե նա առևտուր չի անում. տնտեսագետ (տեսանյութ)
Վերջին շրջանում սպառողական շուկայում էականորեն թանկացել են կարագը, մսամթերքի և մի շարք տնտեսական ապրանքներ:
Թանկացումների այս ֆոնին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ խոսքն ընդամենը 1-2 անուն ապրանքի մասին է:
Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն անդրադարձավ նախարարի այս հայտարարությանը, նշելով, որ եղել է ոչ թե 1-2 անուն ապրանքի, այլ սպառողական զամբյուղը կազմող մի շարք ապրանքների թանկացում։
«Որպես սովորական սպառող, ով ամեն օր օգտվում է խանութից և որպես մասնագետ հետազոտություն եմ իրականացնում, ասեմ, որ վերջին շրջանում թանկացել են մի շարք ապրանքատեսակներ: Ապրանքատեսակներ, որոնք կազմում են սպառողական զամբյուղը՝ կարագը, կաթնաշոռը, միսը, մսամթերքը և մի շարք տնտեսական ապրանքներ:
Իսկ ինչ վերաբերվում է նախարարի հայտարարությանը՝ գուցե պարոն նախարարը անտեղյակ է, որ թանկացումներ կան, գուցե նա առևտուր չի անում»,–ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան