Ոստիկանությունը ձերբակալում է Սանկտ Պետերբուրգում չարտոնագրված հավաքի մասնակիցներին
Ռուս ոստիկաններն սկսել են ձերբակալել Սանկտ Պետերբուրգում անցկացվող չարտոնագրված ցույցի մասնակիցներին` իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ակցիայի մասնակիցները հավաքվել են 18:00-ին տեղի ժամանակով: Մոտ 30 րոպե անց շարասյունը դուրս է եկել հավաքի հրապարակից և սկսել է շարժվել Լիտեյնի պողոտայի ուղղությամբ:
Ցուցարարները հասել են պողոտայի մի հատվածում իրավապահների տեղադրած շղթաներին: Ոստիկանները բարձրախոսների օգնությամբ վերջիններիս նախազգուշացրել են, որ հավաքն արտոնագրված չէ և խնդրել են նրանց ցրվել: Սակայն հավաքվածներից ոմանք սկսել են գրոհել շղթայակապ տարածքը: Դրանից հետո էլ սկսվել են ձերբակալությունները: