Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Փողոցային պայքար չի լինի, փոխարենը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր նախագիծ կներկայացնի ԱԺ. Գևորգ Գորգիսյան

0

Ազգային ժողովը հաստատել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ներառել նաև ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների այն աշխատակիցներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ: Սակայն Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան, ով նախկինում «Դ!ԵՄ » շարժման անդամ էր, նկատեց, որ իրականում, օրենքում որևէ էական փոփոխություն չի եղել:

«Միջազգային կազմակերպությունների աշխատակիցները նույնպես դառնում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անդամ: Կրկին մանիպուլյացիա է, քանի որ ասվում է, թե այս դրույթով ԵԱՏՄ-ն մեզ շատ փող կտա:  Ոչ, ԵԱՏՄ-ն չի տալու, այդ ԵԱՏՄ-ում աշխատող հայ քաղաքացին է իր աշխատավարձից մի մաս պոկելու է տալու այս համակարգին:  Փողը տալու է մի համակարգի, որտեղից վերադարձը չի երաշխավորվում և այլն»,- ասաց նա:

Գևորգ Գորգիսյանին զարմացնում է՝ ինչու է նախագիծը կրկին ԱԺ բերվել, եթե հենց այս պահին դեռևս գործող օրենքի հետ խնդիրներ կա՝ որոշ դրույթներ հակասահմանադրական են: Նա նկատեց՝ կա նաև Սահմանադրական դատարանի վճիռ, որը դեռևս կյանքի չի կոչվել:

«Մինչև այդ Սահմանադրական դատարանի վճիռը կյանքի չի կոչվել, այդ նախագիծը կրկին ԱԺ բերելն անմտություն է, որովհետև գործող օրենքն ինքնին հակասահմանադրական է»,- շարունակեց Գորգիսյանը:

Նախկին «Դ!ԵՄ»-ի անդամը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է կրկին փողոցային պայքար սկսվի նախագծի դեմ, հաշվի առնելով, որ «Ելք» խմբակցության պատգամավորներից որոշներ նախկին «Դ!ԵՄ»-ականներ են, ասաց, թե այս նախագիծն այդքան չարժե: Փողոցային պայքարի փոխարեն «Ելք» խմբակցությունը որոշել է այլընտրանքային նախագիծ ներկայացնել, քանի որ, ըստ նրա, կրկին ԱԺ բերած նախագծում մանր-մունր փոփոխություններ են արված: Խոսելով ապագայում ներկայացվելիք նախագծի մասին՝ Գորգիսյանն ասաց, թե հիմնական շեշտադրումը կամավորություն սկզբունքն է լինելու:

«Այս նախագիծը գլոբալ առումով այդքան արժեք չունի, ոչինչ է, քանի որ մի ստորակետ այս կողմ է դրված, մյուսն՝ այն կողմ և այլն: Մենք այլընտրանքային նախագիծ ենք ներկայացնելու, որի ուղղությամբ դեռևս աշխատում ենք, այն շատ ծավալուն ու լուրջ բան է լինելու: Մենք առաջարկելու ենք կամավորության սկզբունքը, որովհետև միշտ ասել ենք, որ միայն կամավորության սկզբունքի վրա կարող է այս մեխանիզմն աշխատել: Եթե  դու ապրանք ունես, որը չես կարողանում մարդկանց վրա վաճառել, նշանակում է՝  վատն է, պետք է լավացնել: Հիմա, եթե քաղաքացին կամավոր չի ցանկանում իր գումարները ներդնել այդտեղ, նշականում է՝ վատ նախագիծ է, այդտեղ ինքը չի տեսնում հեռանակար»,- ընդգծեց Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորը վստահ է՝ կամավորության հիմունքներով հնարավոր է ստեղծել համակարգ, որը  կաշխատի, ավելին՝ իրենք կներկայացնեն մեխանիզմները: Հարցին՝ հետևել են արդյո՞ք ֆոնդերը, որոնց տրվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցով գանձվող գումարներ, շահույթո՞վ են աշխատում, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, թե ըստ պաշտոնական տվյալների՝ շահույթով են աշխատում, բայց նկատեց, որ ֆոնդերի դեռևս 3 տարի է, ինչ գործում են:

«Երեք տարի է՝ գործում են, բայց այնտեղ ներդրված գումարները 30 տարվա համար են, դժվար է ասել, թե տարիներ հետո ինչ կլինի: Որևէ կերպ երաշխավորված չէ, թե այդ ֆոնդերն ինֆլյացիայի նկատմամբ ինչ զգայունություն ունեն: Հետագայում կարող ենք ստանալ 200 հազար դրամ թոշակ, բայց պարզվի, որ դրանով  մենք կկարողանանք գնել 2 կգ շաքարավազ: Նույնիսկ, եթե փոխհատուցում կատարվի,  միևնույն է, պաշտոնական ինֆլյացիան ներկայացնում է մոտ 5 տոկոս: Բայց մի անգամ հաշվարկ էինք արել, որ  90-կան սկզբին հացը 10 դրամ էր, եթե տարեկան 5 տոկոսով աճած լիներ գինը, ապա հացը պետք է լիներ 20 դրամ, բայց հացը՝ 200 դրամ է: Հետևաբար, նույնիսկ 5 տոկոսի փոխահատուցումը տրամադրվի, ՀՀ բյուջեն բավարար չի ինֆլյացիան փակելու համար: Ստացվում՝ քաղաքացին կրկին տուժում է»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը:

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал об итогах чемпионата «Абилимпикс»





Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об итогах чемпионата «Абилимпикс»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

«Звездач»: рэпер Тимати приобрел мотоцикл за 3,1 млн рублей




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Дмитрий Вязьмикин – тренер по индивидуальной подготовке молодежного футбола «Локо»

Генпрокуратура потребовала передать государству велотрек с Олимпиады-80

Среди сотрудников уголовно-исполнительной системы Республики Дагестан определили лучшего гроссмейстера


Даниил Медведев

После поражения де Минору россиянин Медведев завершает выступление в престижном теннисном турнире



Новости Крыма на Sevpoisk.ru


Игорь Маковский

Энергетики «Смоленскэнерго» готовятся к работе в условиях непогоды



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России