Յոահիմ Լյով. Տեր Շտեգենը Նոյերից հետո առաջինն է Գերմանիայի հավաքականում
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է դարպասապահների ընտրության մասին:
Վնասվածք ունեցող Մանուել Նոյերի բացակայության պատճառով գերմանացիների դարպասը ԱԱ-2018-ի որակավորման փուլի` Հյուսիսային Իռլանդիայի (3:1) հետ խաղում պաշտպանում էր Մարկ-Անդրե տեր Շտեգենը:
«Մանուել Նոյերն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Երբ նա պատրաստ է, խաղադաշտ է դուրս գալիս հենց ինքը: Տեր Շտեգենը Նոյերից հետո առաջինն է Գերմանիայի կազմում»,- Լյովի խոսքն է մեջբերում «Bayern & Germany»-ն:
Հիշեցնենք, որ ոտքի կոտրվածքի պատճառով Նոյերը բաց կթողնի շուրջ 6 ամիս: