Կանադական ընտանիքը դատի է տվել հարևաններին իրենց տան դիզայնը կրկնօրինակելու համար (լուսանկարներ)
Կանադայի Տորոնտո քաղաքում բնակվող ընտանիքը դատի է տվել հարևաններին` տունը վերանորոգելիս իրենց բազմամիլիոնանոց տան դիզայնը կրկնօրինակելու համար:
Ինչպես գրում է Oddity Central-ը, հայցվորները նշում են, որ հարևանների այդ քայլով իրենց տան արժեքն ընկել է, և 2.5 մլն դոլար են պահանջում որպես փոխհատուցում: Պարզվում է` դիզայնի տարրերը կրկնօրինակել անպատիժ չի մնում:
Այդ մասին ամուսիններ Բարբարան և Էրիկն իմացան 3 տարի առաջ, երբ ստիպված եղան հայտնվել դատարանում իրենց հարևանների ջանքերով, ում տունն իրենց համար ոգեշնչման աղբյուր է եղել:
Փոխհատուցումից բացի հայցվորները մեղադրյալներից պահանջում են նաև փոխել իրենց տան դիզայնը: Պաշտպանվող կողմը նշել է, որ իրենց տան դիզայնը ավելի շատ նմանեցվել է Թյուդորների քարե քոթեջին և իրենք չեն կրկնօրինակել հարևանների տան դիզայն ամբողջությամբ:
Ի դեպ երկու տարի առաջ Բարբարան և Էրիկը վաճառել են իրենց տունը 3.5 մլն դոլարով, որը 2 մլն դոլարով ավելին էր իրենց վճարած գնից:
Այնուամենայնիվ, 3 տարի տևած դատական լսումներից հետո, հարևանները, որոնց տներն իրարից 800 մետր հեռավորության վրա են գտնվում, որոշել են վերջ դնել գործին և պայմանավորվածության են եկել որոշակի գումարի շուրջ, որը չի նշվում: