Բոսնիա և Հերցեգովինա-Բելգիա` 3:4, այլ արդյունքներ (տեսանյութ)
Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրում այսօր կայացան 4 հանդիպումներ:
H խմբում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը սեփական հարկի տակ Բելգիայի ընտրանու հետ դրամատիկ խաղում պարտվեց 3:4 հաշվով: Էստոնիան հյուրընկալվելիս 6 գնդակ ուղարկեց Ջիբրալթարի դարպասը:
B խմբում Ֆարերյան Կղզիներ-Լատվիա հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ, իսկ A խմբում Շվեդիան 8 անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը:
Ջիբրալթար-Էստոնիա` 0:6
Բոսնիա և Հերցեգովինա-Բելգիա` 3:4
Ֆարերյան Կղզիներ-Լատվիա` 0:0
Շվեդիա-Լյուքսեմբուրգ` 8:0
Այս խաղերից հետո A խմբի աղյուսակը գլխավորեց Շվեդիան` 19 միավորով: H խմբի աղյուսակը վստահաբար գլխավորում է 25 միավոր վաստակած Բելգիան: Բոսնիա և Հերցեգովինան 14 միավորով երկրորդ տեղում է:
Հիշեցնենք, որ 22:45-ին կմեկնարկեն 5 հանդիպումներ. Անդորրան տանը կընդունի Պորտուգալիային, Շվեյցարիան` Հունգարիային, Հոլանդիան կհյուրընկալվի Բելառուսին, իսկ Ֆրանսիան` Բուլղարիային: