Բրիտանիայում աճուրդի են հանվել թագուհու մանկական խաղալիքներն ու զգեստները (լուսանկարներ)
Խաղալիքները, որոնցող մանուկ հասակում խաղացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, վաճառքի են հանվել նրա մանկական զգեստների հետ միասին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հանդերձներն ու խաղալիքները հանձնվել էին թագավորական ընտանիքի նախկին դայակ Կլառա Նայթին, որը խնամել է փոքրիկ Էլիզաբեթին վաղ մանկության տարիներին, երբ թագուհու մայրը մասնակցելի է եղել պաշտոնական միջոցառումներին:
Դայակը սեփական երեխաներ չի ունեցել: Նա մահացել է 1946-ին, սակայն խաղալիքների և շորերի հավաքածուն պահպանվել է նրա ընտանիքում վերջին 71 տարվա ընթացքում:
Խաղալիքների հավաքածուն ներառում է երեք տիկնիկ և Մինի ու Միկի Մաուսներին: Մանկական հագուստի հավաքածուն 20 իր է ներառում: