Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել բանակցությունները ԵՄ հետ
Թուրքիան չի փոխել դիրքորոշումը Եվրոպական միության անդամակցության հարցում և չի պատրաստվում դադարեցնել բանակցությունները, ասել է Թուրքիայի Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Բանակցությունները շարունակելու որոշումը կայացնում է ԵՄ-ն, իսկ մենք պարզապես գնում ենք մեր ճանապարհով։ Մենք բարեփոխում ենք Թուրքիան՝ անկախ նրանից, թե բանակցային գործընթացում նոր գլուխ բացվել է, թե ոչ»,- ասել է նախարարը։
Չավուշօղլուն նշել է, որ իր երկիրը պատրաստ է բարելավել հարաբերությունները ԵՄ հետ։ «Ես պատրաստ եմ ջանքեր գործադրել իմ կողմից»,- ասել է նա։