Թենիս. Գարսիան հաղթել է Հալեպին և դարձել Պեկինի մրցաշարի չեմպիոն
Ֆրանսուհի Կարոլին Գարսիան դարձել է Պեկինում ընթացող «Premier Mandatory» թենիսի մրցաշրի հաղթող` եզրափակչում հաղթելով ռումինացի Սիմոնա Հալեպին, որն առաջիկա երկուշաբթի օրը կդառնա աշխարհի առաջին ռակետը:
Եզրափակիչ հանդիպումն ավարտվել է Գարսիայի` 6:4 և 7:6 հաշիվներով հաղթանակներով:
Թենիսիստուհիները կորտում 1 ժամ 52 րոպե են անցկացրել:
Կարոլինի համար սա ընթացիկ մրցաշրջանում երկրորդ տիտղոսն է դարձել, և երկրորդ անընդմեջ տիտղոսը Ուխանում կայացած մրցաշարից հետո: Այս կերպ, նա, ինչպես նաև Մարտինա Հինգիսն ու Չժան Յունժանը «չինական դուբլ» են ձևակերպել:
Այս արդյունքի շնորհիվ Գարսիան չեմպիոնական մրցավազքում կբարձրանա 8-րդ հորիզոնականը` շրջանցելով բրիտանուհի Յոհանա Կոնտային 185 միավորով: