Իդլիբում Թուրքիայի նպատակը նոր բախումները կանխարգելելն է. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշղօլուն հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի՝ Սիրիայի Իդլիբ շրջան մտնելու նպատակն է երկրի հյուսիսային այդ հատվածում նոր բախումների կանխումը, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:
«Մեր նպատակն է անվտանգության գոտում բախումների լիիրավ բացառումն ու սիրիական հիմնախնդրի լուծմանն ուղղված քաղաքական գործընթացի դյուրացումը», - ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին երեկոյան պաշտոնապես հայտարարեց թուրքական ԶՈւ-ի՝ սիրիական Իդլիբ մուտք գործելու մասին:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև շեշտել է, որ նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո ինքն Իդլիբի թեմայով հատուկ հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն հետ: